Լրահոս

27.11.2009 12:37


Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

ՌԴ ԱԳՆ մամլո ծառայույթունը հաղորդում է, որ նոյեմբերի 26–ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Գ. Կարասինի  և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Բայերլիի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը։ Trend գործակալության փոխանցմամ՝ բոլոր մակարդակներում Ռուսաստանի և ԱՄՆ միջև հայ-ադրբեջանական հակամարտության քննարկումը վկայում է տարածաշրջանային հակամարտությունները լուծելու այդ երկրների ցանկության մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած հանդիպումից անմիջապես հետո, Դմիտրի Մեդվեդևի հրավերով Իլհամ Ալիևը ժամանել էր Ուլյանովսկ՝ ՌԴ նախագահին ներկայացնելով նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը