ԱՄՆ-ում գրանցվել է Զիկա տենդի՝ սեռական ճանապարհով փոխանցվելու առաջին դեպքը
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում գրանցվել է Զիկա վիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը սեռական ճանապարհով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Նշվում է, որ իր զուգընկերոջը վարակած անձը վերջերս էր ԱՄՆ վերադարձել այն երկրից, որտեղ տարածված է տենդը։ Հիվանդությունը տարածող «Aedes Aegypti» մոծակներ Տեխասում ներկայումս չկան։
«Այժմ մենք գիտենք, որ Զիկան փոխանցվում է նաև սեռական ճանապարհով, ուստի կոչ եմ անում բոլորին պահպանել զգոնությունն ու պահպանակներ օգտագործել»,-նախազգուշացրել է հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման դալլասյան կենտրոնի ներկայացուցիչ Զաքարի Թոմփսոնը:

7or.am