Հիլարի Քլինթոնի քարոզարշավի համար վճարել են օտարերկրյա օլիգարխները (տեսանյութ)
Ցանկացած նախընտրական քարոզարշավում ֆինանսավորման հարցն առանցքային խնդիրներից մեկն է:
«Ո՞վ է գումարներ հատկացնում թեկնածուներին թանկարժեք միջոցառումներ կազմակերպելու համար»,–հարցնում է «Вести.ru»-ն։
Եթե Դոնալդ Թրամփի հետ ամեն ինչ պարզ է (նա ծախսում է իր սեփական փողերը), ապա, ըստ աղբյուրի, Հիլարի Քլինթոնը գումարներ էր ստանում Ուկրաինայի մեծահարուստներից և ոչ միայն:
Աղբյուրն ընդգծում է, որ քարոզարշավի թեժության համապատկերին ոչ ոք չի մտածում՝ որտեղից է Քլինթոնն ամեն օր վերցնում հարյուր հազարավոր դոլարներ իր նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար:
Այսպես, օրինակ, 2001թ., լքելով Սպիտակ տունը, Քլինթոնը հայտարարեց, որ նախկին ամուսնական զույգը ոչ միայն կորցրել է իր փողերը, այլ նաև պարտքեր է կուտակել:
Հայտնի է նաև, որ Քլինթոնի անունով գրանցված է երկու բանկային հաշիվ, և ամեն մեկի վրա կա 50 մլն դոլար: Եվ դա այն պարագայում, երբ Քլինթոնը պաշտոնապես երբեք բիզնեսով չի զբաղվել:
Հիլարի Քլինթոնի քարոզարշավի համար վճարել են օտարերկրյա օլիգարխները (տեսանյութ)