Ասադի բանակը թուրքական սահմանին է սեղմել ԻՊ գրոհայիններին (տեսանյութ)
Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է երկրի հյուսիսում արգելափակել ահաբեկչական խմբավորումների մատակարարման ուղիները։ Վերահսկողության տակ է վերցվել Հալեպից Թուրքիայի սահմանակից Աազազ տանող միջազգային մայրուղին, որտեղ տեղակայված է հակառակորդի թիկունքային հենակետը։
Այդ տարածաշրջանում սիրիական բանակին է դիմադրում «Ջեբհաթ աշ–Շամիա» կոալիցիան, որում ընդգրկված է իսլամականների ավելի քան 20 խմբավորում։ ТАСС–ի փոխանցմամբ՝ զինյալները շոշափելի կորուստներ են կրում։
Կառավարական զորքերը մոտեցել են շիական երկու քաղաքի՝ Նոբուլին և Էզ–Զահրային (Հալեպից 30 կմ հեռավորությամբ), որոնք շրջապատված էին գրոհայիններով։ Այսօր ծրագրվում է Հալեպից հյուսիս ընկած, ավելի քան 3 տարի շրջափակման մեջ գտնվող շիական շրջանների ազատագրումը։
Ինչպես հայտնում է «Վեստին», կառավարական զորքերի առաջխաղացումն ու ահաբեկիչների մատակարարման ուղիների փակումը բողոքի ալիք է առաջ բերել Ժնևի բանակցություններին մասնակցող ընդդիմության կողմից։ Վերջինի ներկայացուցիչ Ռիադ Նաասանը պահանջել է դադարեցնել Հալեպի ռազմական գործողությունները։
«Միջազգային հանրությունը պետք է շտապ միջամտի և դադարեցնի արյունահեղությունը Սիրիայում»,–ասել է սիրիացի ընդդիմադիրը։

7or.am