Մի ժամանակ դաշնակցական Արմեն Ռուստամյանը ՀՀ արդարադատության նախարարին անվանեց «չաթլախ»: ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էլ խոստացավ Ռուստամյանի պորտը տեղը դնել այն ժամանակ, երբ պաշտոնյա չի լինի: Թարսի պես, Հրայրին նախարարի պաշտոնից ազատելուց հետո անգամ մի օր ժամանակ չտվեցին, որ դաշնակցականի հախից գար. մեկ այլ պաշտոնի նշանակեցին՝ Գալուստ Սահակյանի «կազմակերպիչ»:
Ու հիմա Արմեն Ռուստամյանի եւ Հրայր Թովմասյանի հարաբերությունները «շոկոլադային» են: Ահա՛ այսպիսի բարոյականություն: Քաղաքական: Յանի:
Այս ամենը հիշեցի՝ հետեւելով ՀՀԿ-ՀՅԴ «փոխհրաձգությանը»:
ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիմա էլ հերթական անգամ «մահացու խոցել» է ՀՀԿ-ին՝ վերջինիս հեղինակությունը կասկածի տակ դնելով (երեւի, պաշտոնների «բազարից» հոգնած պոռթկում է):
«Բնականաբար, իշխանությանհետլինելըվարկանիշիանկումէինքնինենթադրում, բայցավելիլավէ` եսայսգինըվճարեմ, քանազգովիգինըվճարենք` պետությունըկորցնելու: Դրահամարմենքայսճանապարհովենքգնացել, եւմիշտէլչենքվախեցելմերվարկանիշիկորուստից»,- հայտարարել է Ռուստամյանը՝ իր դեմ հանելով հոդաբաշխ նախադասություն կազմել կարողացող ՀՀԿ-ական ողջ արսենալին:
Ըստ էության, բացահայտորեն ասելով, որ ՀՀԿ-ն՝ իբրեւ իշխող ուժ, զրոյական վարկանիշ ունի (մեր մեջ ասած՝ չի սխալվում): Մեկն ասում է՝ վա՜յ, հըլը նայեք՝ ամեն ընտրությանը ՀՀԿ-ն ինչքան ձայն է հավաքում, մյուսը սպառնում է՝ հնարավոր է վերանայել ՀՅԴ-ի հետ դեռ չկայացած համագործակցությունը, երրորդն, ի պատասխան դաշնակցականի, աղջիկ ուզելու գնացողի պես գովում է իր հարազատ կուսակցությունը՝ այն անվանելով «տղամարդկային» (մի քիչ սիրուն չի, էլի, որ ՀՀԿ-ական գյոզալ կին պատգամավորներին չի նկատում, որոնք կուսառաջնորդին հապարակային քծնելու հարցում ռեկորդներ են խփում):
Այս ամբողջ աժիոտաժն, իհարկե, ծիծաղելի է: Զրոյին գումարած զրո հավասար է զրոյի: Ինո՞ւ եք վիճում, ձեր կեղտոտ լվացքը փռում հանրության առաջ: Այսպես թե այնպես, վաղը-մյուս օրն էլի իրար գրկելու եք, չգիտեմ՝ որ մեկը տղամարդ, որ մեկը՝ կին, էլի իրար գրկելու եք ու «պատասխանատվություն» եք կիսելու իշխանության հարցում, ինչից հանրությունը ոչ մի օգուտ չունի:
Ժողովրդին, որը ձեզ չի ընտրել, ձեր ամուսնությունը բացարձակապես չի հետաքրքրում, քանզի ակնհայտ է՝ ամեն ինչ գնում է նրան, թե իշխանական-կառավարական կարկանդակից հարսն ու փեսան ինչքան «փայ» կունենան: Էն իրական «փայ մտնողն» էլ եղբոր հետ քավոր է կանգնելու: Զուր տեղը իրար միս մի՛ կերեք: Թատրոն-թամաշա մի՛ սարքեք: Հանրությունը զզվել է էս տեսակ թամաշաներից:
Զրոյին գումարած զրո հավասար է զրոյի
Մի ժամանակ դաշնակցական Արմեն Ռուստամյանը ՀՀ արդարադատության նախարարին անվանեց «չաթլախ»: ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էլ խոստացավ Ռուստամյանի պորտը տեղը դնել այն ժամանակ, երբ պաշտոնյա չի լինի: Թարսի պես, Հրայրին նախարարի պաշտոնից ազատելուց հետո անգամ մի օր ժամանակ չտվեցին, որ դաշնակցականի հախից գար. մեկ այլ պաշտոնի նշանակեցին՝ Գալուստ Սահակյանի «կազմակերպիչ»:
Ու հիմա Արմեն Ռուստամյանի եւ Հրայր Թովմասյանի հարաբերությունները «շոկոլադային» են: Ահա՛ այսպիսի բարոյականություն: Քաղաքական: Յանի:
Այս ամենը հիշեցի՝ հետեւելով ՀՀԿ-ՀՅԴ «փոխհրաձգությանը»:
ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիմա էլ հերթական անգամ «մահացու խոցել» է ՀՀԿ-ին՝ վերջինիս հեղինակությունը կասկածի տակ դնելով (երեւի, պաշտոնների «բազարից» հոգնած պոռթկում է):
«Բնականաբար, իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ինքնին ենթադրում, բայց ավելի լավ է` ես այս գինը վճարեմ, քան ազգովի գինը վճարենք` պետությունը կորցնելու: Դրա համար մենք այս ճանապարհով ենք գնացել, եւ միշտ էլ չենք վախեցել մեր վարկանիշի կորուստից»,- հայտարարել է Ռուստամյանը՝ իր դեմ հանելով հոդաբաշխ նախադասություն կազմել կարողացող ՀՀԿ-ական ողջ արսենալին:
Ըստ էության, բացահայտորեն ասելով, որ ՀՀԿ-ն՝ իբրեւ իշխող ուժ, զրոյական վարկանիշ ունի (մեր մեջ ասած՝ չի սխալվում): Մեկն ասում է՝ վա՜յ, հըլը նայեք՝ ամեն ընտրությանը ՀՀԿ-ն ինչքան ձայն է հավաքում, մյուսը սպառնում է՝ հնարավոր է վերանայել ՀՅԴ-ի հետ դեռ չկայացած համագործակցությունը, երրորդն, ի պատասխան դաշնակցականի, աղջիկ ուզելու գնացողի պես գովում է իր հարազատ կուսակցությունը՝ այն անվանելով «տղամարդկային» (մի քիչ սիրուն չի, էլի, որ ՀՀԿ-ական գյոզալ կին պատգամավորներին չի նկատում, որոնք կուսառաջնորդին հապարակային քծնելու հարցում ռեկորդներ են խփում):
Այս ամբողջ աժիոտաժն, իհարկե, ծիծաղելի է: Զրոյին գումարած զրո հավասար է զրոյի: Ինո՞ւ եք վիճում, ձեր կեղտոտ լվացքը փռում հանրության առաջ: Այսպես թե այնպես, վաղը-մյուս օրն էլի իրար գրկելու եք, չգիտեմ՝ որ մեկը տղամարդ, որ մեկը՝ կին, էլի իրար գրկելու եք ու «պատասխանատվություն» եք կիսելու իշխանության հարցում, ինչից հանրությունը ոչ մի օգուտ չունի:
Ժողովրդին, որը ձեզ չի ընտրել, ձեր ամուսնությունը բացարձակապես չի հետաքրքրում, քանզի ակնհայտ է՝ ամեն ինչ գնում է նրան, թե իշխանական-կառավարական կարկանդակից հարսն ու փեսան ինչքան «փայ» կունենան: Էն իրական «փայ մտնողն» էլ եղբոր հետ քավոր է կանգնելու: Զուր տեղը իրար միս մի՛ կերեք: Թատրոն-թամաշա մի՛ սարքեք: Հանրությունը զզվել է էս տեսակ թամաշաներից:
Կիմա Եղիազարյան