ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կարտոֆիլի վերամշակման հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերին:
Հանդիպման սկզբում ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը` պարոն Յոս դեն Բոերը նախարարին տեղեկացրել է, որ «Ֆրանկ մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ խոշոր գործարար Վարդան Սրմաքեշի կողմից իրականացվող Շիրակի զարգացման ծրագրի շրջանակում քննարկվել է մարզում կարտոֆիլի վերամշակման արտադրության կազմակերպման հնարավորությունը: Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել կարտոֆիլի ալյուրի (ֆլեյքի) արտադրություն, որի նպատակով կսպառվի տարեկան շուրջ 70 հազար տոննա կարտոֆիլ: Այս ծրագրով հետաքրքրված է կարտոֆիլի վերամշակման աշխարհի հինգ խոշորագույն ընկերությունների թվում դասվող հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորմամբ մասնակցել Հայաստանում վերամշակման գործարանի կառուցմանը:
«Կարտոֆիլի վերամշակմանն ուղղված ծրագրի իրականացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Մեր երկրում տարեկան արտադրվում է շուրջ 750 հազար տոննա կարտոֆիլ, այս առումով մենք ինքնաբավ ենք. կարողանում ենք ոչ միայն ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարել, այլև արտահանել: Կարտոֆիլի վերամշակման կազմակերպումը հնարավորություն կընձեռի հաջողությամբ լուծել դրա պահպանման և հետագա օգտագործման խնդիրը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Ընդգծելով, որ Հայաստանի մարզերի` հատկապես Շիրակի և Գեղարքունիքի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են կարտոֆիլի արտադրության համար` նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում կարտոֆիլի ալյուրի արտադրության կազմակերպումը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև կնպաստի կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացմանը:
Հանդիպման ընթացքում հյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Շիրակի մարզ` տեղում արտադրության կազմակերպման համար պայմաններին ծանոթանալու նպատակով:
Նախարարն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում` նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության հարցում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին