Աշխարհ

02.02.2016 13:30


Մ. Զախարովա. «ՌԴ և Իրանի մասին Բրիտանիայի հայտարարությունը վտանգավոր նետում է»

Մ. Զախարովա. «ՌԴ և Իրանի մասին Բրիտանիայի հայտարարությունը վտանգավոր նետում է»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապատեղեկատվության «վտանգավոր նետում» է անվանել միջսիրիական կարգավորման գործընթացքում ՌԴ և Իրանի դերի վերաբերյալ բրիտանացի իր գործընկերոջ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը։

«Մոսկվան նման հայտարարությունը գնահատում է ապատեղեկատվության վտանգավոր նետում»,–ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել էր, որ չի տեսնում Ռուսաստանի և Իրանի գործողությունների օգտակարությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմի կասեցման գործընթացում։ Բրիտանիայի ԱԳՆ–ն նաև ընդգծել էր, որ ռուսներն ու իրանցիները սերտորեն համագործակում են սիրիական ռեժիմի պահպանությունն ապահովելու համար։

Բացի այդ, բրիտանացի նախարարը հավելել էր, որ չի հասկանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները՝ անվանելով նրան «չափազանց ծածկամիտ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը