Աշխարհ

02.02.2016 11:30


ԿԺԴՀ-ի հրթիռներից պաշտպանվելու նպատակով Ճապոնիան «Patriot» է տեղադրել

ԿԺԴՀ-ի հրթիռներից պաշտպանվելու նպատակով Ճապոնիան «Patriot» է տեղադրել

Հյուսիսկորեական հրթիռներից պաշտպանվելու նպատակով Ճապոնիայի իշխանություններն իրենց երեք ռազմաբազաներում տեղադրել են «Patriot» հակահրթիռային համակարգեր:

«Popular Mechanics»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակաթանին:

««Patriot»-ը տեղադրվել է Տոկիոյի Իտագայա շրջանում, ինչպես նաև «Ասակա» և «Նարասինո» ռազմաբազաներում», - հայտնել է պաշտպանության նախարարը` նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ Հյուսիսային Կորեան չի հայտնել բալիստիկ հրթիռի գործարկման իր մտադրության մասին, հնարավոր սադրիչ գործողությունները չեն բացառվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը