ԱՄՆ–ը 3,4 մլրդ դոլար կհատկացնի Եվրոպայում իր զորակազմի հզորացմանը
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մինչև 2017թ. 3,4 մլրդ դոլար հատկացնել Եվրոպայում իրենց երկրի զորակազմի հզորացմանը: Այս մասին տեղեկացնում է «The New York Times»-ը` ԱՄՆ նախագահի անձնակազմի իր աղբյուրին հղումով:
«Սա երկարաժամկետ արձագանք է Եվրոպայում անվտանգության միջավայրի փոփոխմանը: Սա արտացոլում է նոր իրավիճակ, որտեղ Ռուսաստանն ավելի բարդ դերում է», - հայտնել է աղբյուրը` հավելելով, որ հավելյալ ուժեր և սարքավորումներ է նախատեսվում տեղակայել Հունգարիայում, Ռումինիայում և Բալթյան երկրներում:
ԱՄՆ–ը 3,4 մլրդ դոլար կհատկացնի Եվրոպայում իր զորակազմի հզորացմանը