Աշխարհ

02.02.2016 10:00


ԱՄՆ–ը ծրագրում է մեծացնել ԻԼԻՊ–ի դեմ պայքարին ուղղված ծախսերը

ԱՄՆ–ը ծրագրում է մեծացնել ԻԼԻՊ–ի դեմ պայքարին ուղղված ծախսերը

ԱՄՆ կառավարությունն ԻԼԻՊ–ի դեմ պայքարին ուղղված ֆինանսավորումը մեծացնելու ուղիներ կփնտրի 2017–ի պաշտպանական բյուջեի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Վեստին»։

Նախնական տվյալներով՝ ծայրահեղական այդ խմբավորման դեմ պատերազմը 7 մլրդ դոլարից ավելի կպահանջի, որը 35 տոկոսով շատ է ընթացիկ տարվա ծախսերից։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ 2017–ին ԱՄՆ–ը ծրագրում է պաշտպանության վրա 583 մլրդ դոլար ծախսել։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ ԻԼԻՊ–ի դեմ ռազմական գործողություններում Պենտագոնը կարող է «Apache» տեսակի հարվածային ուղղաթիռներ ներգրավել։ Այս մասին հայտարարել է Իրաքում կոալիցիոն ուժերի հրամանատար, գեներալ Շոն Մաքաֆերլենդը։ Նրա խոսքով՝ «Apache»–ի կիրառումը կօգնի բեկում մտցնել ԻԼԻՊ–ի դեմ սկսած արշավում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը