Լրահոս

27.11.2009 10:46

15 875 043 ԱՄՆ դոլար՝ «Հեռուստամարաթոն–2009»–ին

15 875 043 ԱՄՆ դոլար՝ «Հեռուստամարաթոն–2009»–ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 12-րդ հեռուստամարաթոնի ավարտից հետո Հիմնադրամը հայտարարել է 15 875 043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստման մասին:

Հիշեցնենք՝ նախորդ տարի  «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարել էր, որ «Հեռուստամարաթոն 2008»-ն արձանագրել էր 35 մլն 9 հազ. 156 ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ։

Հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր, որ այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է և զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:

Հիմնադրամի հանրային կապերի բաժնի աշխատակից Արմեն Օհանյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ դա վերաբերում է մարոթոնին նվիրաբերություն կատարած մասնակիցների թվին։

-Մեր նպատակն էր, որ համահայկական մարաթոն լինի, և բոլորը կարողանան մասնակցել։ Կարևոր չէ՝ մեկ միլիոն կնվիրաբերեն, մեկ միլիարդ, թե տասը միլիոն, կարևորը մասնակցությունն է։ Այդ առումով այս տարվանը ամենահաջողված մարաթոնն է,-ասել է նա։

Այն հարցին, թե ինչով է պայմանվորված, որ նախորդ տարվա համեմատ այդքան քիչ գումար է հավաքվել, նա պատասխանել է, թե դա շատ պատճառներ ունի, հարկավոր է միայն վերլուծել։

-Օրինակ՝ դա պայմանավորված կարող է լինել ֆինանսական ճգնաժամով, այլ պատճառներով։ Եվ հետո չպետք է մոռանալ, որ  անցած տարի միայն 15 մլն դոլար  մեկ մարդ է նվիրբերել, և բնական է՝ մարդ ինչքան էլ հարուստ լինի, չի կարող ամեն տարի այդքան մեծ գումարներ հատակացնել։ Նույն մարդն այս տարի մեկ միլիոն դոլար է հատկացրել,-ասել է Արմեն Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։