Աշխարհ

01.02.2016 14:25


Անհայտ դիպուկահարը Լիբիայում ԻՊ պարագլուխների որս է սկսել

Անհայտ դիպուկահարը Լիբիայում ԻՊ պարագլուխների որս է սկսել

Անհայտ դիպուկահարը լիբիական Սիրտ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխների որս է սկսել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ բելգիական «Morgen»–ին հղումով։

«Հունվարի 13-23-ի ընթացքում դիպուկահարը հետևողականորեն վերացրել է ԻՊ երեք տեղացի պարագլխի: Հունվարի 13-ին ոչնչացվել է սուդանցի Համադ Աբդել Հադին, 19-ին՝ նրա իրավահաջորդը` Աբու Մուհամմեդ ալ Դերնավին, հունվարի 23-ին` ազդեցիկ դաշտային հրամանատար Աբդուլլահ Համադը», – հայտնում է թերթը:

Տեղական ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ դիպուկահարը մասնագիտական բարձր պատրաստվածության ունի, քանի որ ահաբեկիչներին ոչնչացրել է նրանց իսկ վերահսկողության տակ գտնվող տարածքներում և կրակել է առավելագույն ճշգրտությամբ։

Նշվում է, որ ներկայումս Սիրտում ԻՊ մոտ 3 հազար զինյալ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը