Աշխարհ

01.02.2016 20:30


Միլանի արքեպիսկոպոսն առաջարկել է դպրոցներում նշել մահմեդական տոները

Միլանի արքեպիսկոպոսն առաջարկել է դպրոցներում նշել մահմեդական տոները

Իտալիայի Միլան քաղաքի արքեպիսկոպոս Անջելո Սքոլան առաջարկել է դպրոցներում նշել մահմեդական տոները:

Ըստ «Россия 24»-ի` արքեպիսկոպոսը նշել է, որ միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողների առնվազն 20 %-ը մահմեդական են: Իսկ դա նշանակում է, որ ժամանակն է ներգրավվածության քաղաքականություն իրականացնել, ինչը հնարավորություն կտա և՛ պահպանել սեփական ավանդույթները, և՛ այլ կրոնական ավանդույթներ ներառել Իտալիայի հասարակության մեջ:

Արքեպիսկոպոսի կարծիքով սկզբնական փուլում դպրոցներում անհրաժեշտ է պատմել մահմեդական տոների մասին, իսկ երբ մահմեդական աշակերտների թիվն իտալական դպրոցներում հասնի 30%-ի, սկսել նշել այդ տոները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը