Աշխարհ

01.02.2016 12:40


ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքը նոր փուլ է մտնում (տեսանյութ)

ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքը նոր փուլ է մտնում (տեսանյութ)
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններից առաջ` նախընտրական մրցավազքի եզրափակիչ փուլերից մեկը հանդիսացող կուսակցական խորհրդակցությունների նախաշեմին:
Հարցումների տվյալների համաձայն` չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել վերջին բանավեճին, շարունակում է պահպանել իր առաջնորդային դիրքերը` 5%-ով առաջանցնելով իր հիմնական մրցակցից` տեխասցի սենատոր Թեդ Քրուզից:
Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, Թրամփի «Ամերիկան կրկին հզոր կդարձնենք» կարգախոսը ստեղծագործաբար մշակել են Ավտոն քաղաքում բնակվող նրա կողմնակիցները:
Այսպես, օրինակ, սրճարաններից մեկի տերը խոստացել է ընտրաժողովի օրը «հզորացնել» ավանդական բուրգերը` պատրաստելով Թրամփբուրգեր։
Իսկ ահա դեմոկրատների ճամբարում Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը կրնկակոխ հետևում է Հիլարի Քլինթոնին: Նշվում է, որ նրանց միջև տարբերությունը կազմում էընդամենը 8%, և նախկին պետքարտուղարը կարող է ոչ հաճելի իրավիճակի բախվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը