Լրահոս

02.12.2010 12:58


Գյուլն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ

Գյուլն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ

-Ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ,- «Anadolu» գործակալության փոխանցմամբ Աստանայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ։

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ.

-Ոչինչ էլ չի մահացել։ Մենք վճռական ենք։ Դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում։ Անհրաժեշտ է համառորեն աշխատել։ Մենք էլ աշխատում ենք,- ասել է նա։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը