Լրահոս

27.11.2009 09:05

Գրանցման համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Նիկոլ Փաշինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Դավիթ Հակոբյանը և Արա Սիմոնյանը

Գրանցման համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Նիկոլ Փաշինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Դավիթ Հակոբյանը  և Արա Սիմոնյանը

ՀՀ ԿԸՀ-ից տեղեկացրել են, որ 2010 թ-ի հունվարի 10-ին կայանալիք թիվ 10 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու համար գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Նիկոլ Փաշինյանը (անկուսակցական), Հմայակ Հովհաննիսյանը (անկուսակցական), Դավիթ Հակոբյանը (Հայաստանի մարքսիստական կուսակցություն) և Արա Սիմոնյանը (Ազգային միաբանություն կուսակցություն):

Ինչպես նաև, նոյեմբերի 26-ին գումարված արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 49.1 հոդվածի 6-րդ մասով, հաստատել է թիվ 8 և թիվ 25 ընտրատաևածքներում 2009 թ.-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեաթերթիկների նմուշները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։