Լրահոս

07.10.2010 11:54


Էրդողանը ԵՄ–ին կոչ է արել վերջ տալ Թուրքիային քթից բռնած ման տալուն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպական իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել։

-Եթե դուք չեք ուզում Թուրքիային, բացահայտ ասեք այդ մասին, այլ ոչ թե մեր քթից բռնած քարշ տվեք,-Ստամբուլում կայացած միջազգային գործարար համաժողովի ժամանակ ասել է Էրդողանը։

Այդ ելույթը ուղիղ եթերում ցուցադրվել է թուրքական հեռուստատեսությամբ։

Ըստ նրա՝ ԵՄ-ն մշտապես պատճառաբանություններ է փնտրում Անկարայի  ներգրավման գործընթացը բարդացնելու համար։

-Եվրամիությունը մեզ չի մերժում, սակայն ամեն տեսակի պատճառաբանություններ ու բանաձևեր է հորինում,-ասել է Թուրքիայի վարչապետը։

 

Այս խորագրի վերջին նյութերը