Տնտեսական

29.01.2016 22:55


Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ
Հունվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,770,526 դոլար 487.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,432,928 ԱՄՆ դոլար 489.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 25,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,443,000 EUR 527.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,181,189 EUR 532.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,077,560,917 ռուբլի 6,11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 527,194,607 ՌԴ ռուբլի 6.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել::
Հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը