Լրահոս

27.11.2009 09:09

Թուրք պատգամավոր. «Հայ–թուրքական արձանագրությունների քննարկումը կախված է Ադրբեջանից»

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Յըլմազը, «APA» գործակալության փոխանցմամբ, ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կախված է Ադրբեջանից և որ դրանք չեն քննարկվի հանձնաժողովում, եթե Ադրբեջանն ինչ-որ բանից դժգոհ լինի:

Նշենք, որ մինչ արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստին ներկայացնելը, դրանք պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

«Եթե Իլհամ Ալիևն ասի, որ գործերը հասել են որոշակի կետի, խնդիրները սկսում են լուծվել և հասունացել է ժամանակը, որ մենք էլ որոշ քայլեր անենք, այդ ժամանակ էլ մենք այդ արձանագրությունները կմտցնենք հանձնաժողովի օրակարգ», - հավելել է Մ. Յըլմազը։

Իսկ «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Ադրբեջանի արձագանքը շատ կոշտ կլինի, եթե Թուրքիան վավերացնի Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունները:

«Հայ-թուրքական մերձեցումը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Եվրոպայի և Միացյալ Նահանգների շահերին։ Արևմուտքը պետք է հասկանա, որ չի կարելի առաջ մղել հայ-թուրքական հաշտեցումն առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու»,- հայտարարել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։