Աշխարհիկ հաճույքների սովոր Կճոյանին, բնական է, որ պետք է ձանձրացնեին լրագրողների հարցերը՝ «օֆշորային սկանդալի» թեմայով, որում ինքը ներգրավված է:
Բայց, ախր, գործարարին «քցելը», խաբելը եւ կողոպտելը նունպես դասվում է աշխարհիկ «հաճույքների» շարքին (թեպետ, սրբադասության արարողությունն անցկացնելու գործը եւս վստահվում է Կճոյանին): Եթե վստահվում է, ապա գուցե նա կարծում է, որ ինքն էլ պակաս սուրբ չէ՝ անկախ «օֆշորի» ակնհայտ վաշխառուական-գայլային պատմությունից: Սակայն «Բենթլին» ամենագնաց ու թանկարժեք մեքենայով փոխած Կճոյանի համար «օֆշորի» թեմայով հարցերը ձանձրալի են:
Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս զվարճացնեն Կճոյանին լրագրողները, որ նա չձանձրանա: Գուցե Եռաբլուրում նրան, որպես հավատավոր ՀՀԿ-ականի, պետք է հարցնեին, թե հարազատ կուսակցության «պիառն» անելու համար Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներին որքա՞ն է ջանում, քանի՞ ոստիկանի է փողոց հանում, որքա՞ն գումար է ծախսում, քանի՞ կուսակցի է հետեւում, որ պահպանեն մեծ Պահքի բոլոր օրերը. գազանի միս չուտեն, բյուջեն չուտեն, գոնե այդ ընթացքում «ատկատ» չանեն եւ այլն:
Չէ, այս վերջին հարցը նույնպես կարող է ձանձրալի թվալ Կճոյանին, քանի որ կուսակիցները Պահքի ժամանակ եթե բյուջեն չուտեն՝ իրեն թանկարժեք մեքենա նվիրող ընկեր չի ունենա: Լավ, բա ո՞նց զվարճացնեն Կճոյանին, ով ստիպված է լրագրողներին հիշեցնել, թե ինչպես պետք է դիմեն իրեն՝ «Սրբազան հայր»: Ինքն է հիշեցնում: Պատկերացնո՞ւմ եք: Իսկ ուրիշ ի՞նչ աներ, եթե ինքը հանրության կողմից մշտապես դիտարկվել է որպես կուսակցական ֆունկցիոներ եւ բիզնեսմեն: Սակայն, չի բացառվում, որ նա իսկապես զվարճանար, եթե իրեն դիմեին՝ «Սրբազան հայր»:
Ինքնանսեմացման ավելի հաջողված ցույց հնարավոր չէր տեսնել, ինչը տեսանք Բանակի օրվա առիթով Եռաբլուր ժամանած Կճոյանի «քայլող ճեպազրույցի» ժամանակ:
Նույնքան նսեմ էին հստակ առաջադրանք կատարող լրատվամիջոցների ներկայացուցիչները (առանձին բացառությունները չհաշված): Բայց ամենանողկալին այն է, որ կողմերն իրար լավ գիտեն, ուղղակի, միասնաբար փորձում են հանրությանը զվարճացնել: Սա արդեն կոչվում է «սրբազնագույն» գաղջ:
«Սրբազնագույն» գաղջ

Կիմա Եղիազարյան