Տնտեսական

29.01.2016 15:34


Իսակովի պողոտայում հողամաս է անհատույց փոխանցվելու ԱՄԷ-ին

Իսակովի պողոտայում հողամաս է անհատույց փոխանցվելու ԱՄԷ-ին

Կառավարությունն այսօրվա իր նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նաև ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրություններին հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» որոշումը, որի համաձայն՝ թույլատրվում է Հայաստանում ԱՄԷ-ին` Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/16 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով օրենքով սահմանված կարգով ձեռք բերել` դեսպանի կեցավայրի տեղակայման համար:

Մեկ այլ՝ «Գույքի նվիրատվության մասին» որոշմամբ էլ գործադիրը որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.7 հա մակերեսով հողամասը նախ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, ապա սեփականության իրավունքով անհատույց փոխանցել ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը