Բենիամին Մաթևոսյան. «Հայաստանին անհրաժեշտ է որակապես նոր մտածողություն ունեցող իշխանություն» (տեսանյութ)
«NEWSLine»-ի «Ազատ խոսք» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Արմեն Բաղդասարյան
Պարոն Մաթևոսյան, ԵԽԽՎ-ում հակահայկական մի բանաձևն ընդունվեց, մյուսը չընդունվեց, և շատերն այսօր Հայաստանում դա գնահատում են որպես մեծ հաջողություն, բարոյական ոչ-ոքի, նույնիսկ հաշիվներ են գրում՝ 1-1: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում:
Բենիամին Մաթևոսյան
Կարծում եմ, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը մենք պետք է դիտարկենք ոչ թե որպես ուղղակի երկու ոչ հայանպաստ բանաձև, որոնց հետ ստիպված էինք առնչվել, այլ որպես շատ լուրջ ագրեսիվ և համակարգված հակահայկական աշխատանքի դրսևորումներից մեկը: Մեր թշնամին, մեր հարևան Ադրբեջանը ցանկացած միջազգային հարթակ փորձում է օգտագործել, որպեսզի բարձրաձայնի իր խնդիրները, կարողանա ոչ հայանպաստ դիրքորոշումները լսելի դարձնել աշխարհին: Այս իրավիճակում մեր պատասխանն այդքան էլ ադեկվատ չէր ոչ միայն այդ քննարկման հետ կապված, այլ ընդհանրապես: Ըստ հայկական կողմի՝ այդ բոլոր բանաձևերից գալիս է խավիարի և նավթի հոտ: Սակայն խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում ադրբեջանցիներին պատասխանել և փորձում ենք արդարացնել դա իրենց ռեսուրսներով:
Հակահայկական բանաձևերի հետ կապված մի կարևոր իրադարձություն կուզեի առանձնացնել: Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ վերջին տարվա ընթացքում շատ լարված են: Տարվա վերջում նույնիսկ քննարկվում էր, որ ադրբեջանցի որոշ պաշտոնյաների հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Բայց նույնիսկ այս իրավիճակում Ադրբեջանն այնքան ռեսուրս ունի, որ կարողանում է ԵԽԽՎ-ի օրակարգ բերել հակահայկական բանաձևեր:
ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի շուրջ քվեարկությունը ոչ հաղթանակ էր, ոչ էլ ոչ-ոքի էր: Իմ կարծիքով՝ սա հայկական դիվանագիտության հերթական պարտություններից մեկն էր:
Արմեն Բաղդասարյան
Համաձայն ե՞ք, որ դա խավիարային դիվանագիտություն չէր, որովհետև եթե այդպիսին լիներ, ապա կստացվեր, որ եվրոպացիները խավիարի կեսն են կերել, կեսը չեն կերել: Դրա համար էլ մի դեպքում դա ազդեց, մի դեպքում՝ ոչ: Իսկ եթե խավիարային դիվանագիտություն չէր, այդ դեպքում սա Ադրբեջանի՞ հաղթանակն էր:
Բենիամին Մաթևոսյան
Կարծում եմ՝ այս բանաձևերի մուտքը ԵԽԽՎ-ի օրակարգ արդեն իսկ Ադրբեջանի հաղթանակն էր, որովհետև Ադրբեջանը այս զեկույցներով և ելույթներով աշխարհին լսեցնել է տալիս իր տեսակետները, իր մոտեցումները, ինչը մենք չենք կարողանում անել: Իսկ ինչո՞ւ չենք կարողացել ադեկվատ պատասխան տալ: Այս հարցի պատասխանը տվել է հանրապետական Վահրամ Բաղդասարյանը: Նա ասաց, որ չարժե այդքան լուրջ վերաբերվել ԵԽԽՎ-ին:
Եթե չլիներ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ուղղված ԵԽԽՎ-ին առ այն, որ չարժե ընդունել այդ բանաձևերը, մյուսն էլ կընդունվեր:
Արմեն Բաղդասարյան
Դուք տեսել ե՞ք ԵԽԽՎ-ի քվեարկության քարտեզը:
Բենիամին Մաթևոսյան
Այո: Մեր հարևան Վրաստանը երկու քվեարկությունների ժամանակ էլ քվեարկեց Ադրբեջանի օգտին: Սա մեզ համար մտորելու լուրջ առիթ է: Չեմ կարծում, որ ադրբեջանցիները վրացիներին խավիարով կաշառել են կամ երեսներին նավթ են քսել: Խնդիրը գուցե հայկական արտաքին քաղաքականության պասիվության մեջ է:
Արմեն Բաղդասարյան
Ես փորձեմ ենթադրել՝ խնդիրն ինչի մեջ է: Չորս երկիր կա, որոնց պատվիրակությունն ամբողջ կազմով քվեարկել է հակահայկական բանաձևերի օգտին: Բացի Ադրբեջանից և Թուրքիայից, ինչը հասկանալի է, ամբողջ կազմով մեր դեմ են քվեարկել Վրաստանը և Ուկրաինան, հատկապես այն երկու երկրները, որոնք ակնհայտ պատերազմական վիճակի մեջ են Ռուսաստանի դեմ: Հետևաբար նրանք քվեարկել են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դաշնակցի դեմ: Իսկ ինչո՞ւ են այդպես վերաբերվել, որովհետև Հայաստանը մտել է ԵԱՏՄ-ի կազմի մեջ: Ո՞վ է մի գիշերվա ընթացքում այդ որոշումն ընդունել՝ Սերժ Սարգսյանը: Հետևաբար եթե դա խայտառակ ձախողում է եղել, դրա անմիջական պատասխանատուն ո՞վ է՝ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ պետք չէ մեղքը բարդել խավիարի վրա, մեր պատվիրակության անդամների վրա, որոնք աչքիս լույսը չեն, բայց նրանց փոխարեն Ցիցերոնն էլ լիներ, քաղաքական այս հաշվարկների դեպքում, իմ կարծիքով, նույն արդյունքն էր լինելու: Չե՞ք կարծում, որ այդպես է:
Բենիամին Մաթևոսյան
Իհարկե: Ես քվեարկության արդյունքները չեմ կապում բացառապես այն հանգամանքի հետ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք դարձել: Նույն Ուկրաինան բազմիցս քվեարկել է Հայաստանի դեմ: Այսօր շատերը Հայաստանի դեմ քվեարկությունը ընկալում են որպես միջնորդավորված հարված Ռուսաստանին: Սակայն նույնիսկ այս իրավիճակում մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կասեցնենք հակահայկական բանաձևերի ի հայտ գալը: Իսկ հայաստանյան իշխանությունները չեն կարևորում նմանօրինակ աշխատանքը, որովհետև իրենց հիմնական նպատակը իշխանություն պահպանելն է: Սահմանադրական փոփոխութունների գործընթացը նույնպես սրան էր ուղղված:
Արմեն Բաղդասարյան
Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են, բայց որևէ որոշակիություն ներքաղաքական դաշտում կարծես թե չկա, բացի նրանից, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև շատ սկզբունքային կոալիցիա է ձևավորվում: Ի՞նչ զարգացումներ եք տեսնում:
Բենիամին Մաթևոսյան
Կարծում եմ՝ Հանրապետականը փորձելու է նաև 2017 թվականին խորհրդարանում ամեն կերպ պահպանել իր մեծամասնությունը: Այդ իրավիճակում կարևոր է, թե ինչ զարգացումներ տեղի կունենան ընդդիմադիր դաշտում:
Արմեն Բաղդասարյան
Ամեն անգամ, երբ իշխանությունները կեղծում են ընտրությունները, նրանք կոնկրետ ինչ-որ մեկից ձայներ են խլում: Գալիք ընտրություններին ո՞ր քաղաքական ուժն է լինելու հիմնական տուժող կողմը:
Բենիամին Մաթևոսյան
Այս պահին չկա կոնկրետ քաղաքական ուժ, որն իր վարչական, ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներով կկարողանա պայքարել իշխանությունների դեմ և իր շուրջ կոնսոլիդացնել բողոքական զանգվածը: Հետևաբար քաղաքական դաշտում հիմնական տուժող կողմը դեռևս հայտնի չէ:
Արմեն Բաղդասարսյան
Կարծում եք՝ իշխանությունները ընդդիմադիր դաշտում կփորձե՞ն հաճախորդներ ձևավորել, թե՞ ոչ:
Բենիամին Մաթևոսյան
2008 թվականից սկսած իշխանությունները կարողացել են երկու աշխատող համակարգ ստեղծել: Մեկը լրատվական «ընդդիմադիր» դաշտն է, որն իրականում սպասարկում է իշխանությունների շահերը, և երկրորդը կուսակցություններն են, որոնք ֆորմալ առումով գործում են ընդդիմադիր դաշտում, սակայն իրենց հիմնական նպատակը ընդդիմադիր դաշտը պառակտելն է, մարդկանցից ձայներ խլելը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWSLine.am- ի կից տեսանյութում: