Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանի հետ
-Թեկնածուներիգրանցմանհամարանհրաժեշտփաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից մեկ օր առաջ թիվ 10 ընտրատարածքում թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանն ինքնաբացարկ հայտարարեց։ Պատրաստվո՞ւմ եք հետևել Վլադիմիր Կոստանյանի օրինակին և հօգուտ Ն. Փաշինյանի հանել Ձեր թեկնածությունը։
-Վլադիմիր Կոստանյանը թեկնածությունը չի հանել հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Վլադիմիր Կոստանյանն ընտրագրա՛վը չի վճարել, և քանի որ նրա փաստաթղթերը լիարժեք չեն, դրա համար նրան չեն գրանցել։ Այնտեղ բացի Նիկոլ Փաշինյանից մասնակցում են ևս երկու թեկնածու՝ Մարքսիստական կուսակցության նախագահը և «Ազգային միաբանության» քաղխորհրդի անդամը։ Այդ իսկ պատճառով խոսքը ոչ թե այն մասին է, որ ինքը հանել է Նիկոլ Փաշինյանի օգտին, այլ ինքը հրաժարվել է ընտրությունների մասնակցությունից, և դա արել է, քանզի ընտրագրավը չի փոխանցել պետբյուջե։ Այդքան բան։ Դրա համար, եթե դուք ինձ այդ համատեքստով եք հարց տալիս, ես հրաժարվում եմ պատասխանել։
-Լա՛վ, եթե վերանանք Վլադիմիր Կոստանյանից, Դուք պատրա՞ստ եք...
-Այո՛, վերացե՛ք։ Ես իմ դիրքորոշման մասին ասել եմ շատ վաղուց։ Ասել եմ ի՛մ սեփական նախաձեռնությամբ. ես ինքնուրույն անձնավորություն եմ, որևէ պարտավորություն որևէ կուսակցության, որևէ քաղաքական խմբավորման առջև չունեմ, և շատ հստակ ու միանշանակ ասել եմ, որ իմ բարոյական սկզբունքներին հարիր չէ մրցակցությունն անհավասար պայմաններում։ Անհավասար պայմաններում մրցակցությունը հակասում է իմ դավանած բարոյաքաղաքական սկզբունքներին։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հալածյալ է և գտնվում է բանտարկության մեջ, նրա հետ մրցելը կնշանակի համաձայնվել ընտրապայքարի անհավասար պայմաններին, ինչը հարիր չէ իմ սկզբունքներին։ Բացի այդ, ես առաջարկել եմ, որ բոլոր թեկնածուները միահամուռ պահանջեն փոխել Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա հավասար պայմաններում մրցակցի մյուս թեկնածուների հետ։ Քանի որ խափանման միջոցի փոփոխման մասին Նիկոլ Փաշինյանի փաստաբանի միջնորդությունը մերժվեց, և նա ի վիճակի չի մասնակցելու քարոզարշավին, և քանի որ մյուս թեկնածուներն արդեն այս պահին չեն համաձայնվում հանել իրենց թեկնածությունները Նիկոլ Փաշինյանի օգտին, այսինքն՝ հրաժարվել անհավասար մրցապայքարից, ես այսօր չեմ հանում իմ թեկնածությունը։ Ես դա անելու եմ քարոզարշավից հետո, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 31-ը։ Այսօր տեղամասային ընտրական հանձնաժողովում մյուս թեկնածուների ներկայությամբ իմ ներկայացուցիչն այդ մասին հայտարարություն է արել։ Այնտեղ են եղել և՛ պարոն Կոստանյանը, և՛ Դավիթ Հակոբյանը, և՛ Արա Սիմոնյանը։ Հանձնաժողովի նախագահն էլ պատասխանել է, որ, այո՛, ինքը մամուլից տեղեկացված է, որ ես մասնակցելու եմ քարոզարշավին, որպեսզի փոխհատուցեմ անհավասար պայմաններում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին և այդ քարոզարշավի ընթացքում լրացնեմ այն բացը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ի վիճակի չէ պարզապես անձնապես շփվելու ընտրողների հետ, և պաշտպանելով նրա թեկնածությունը՝ միաժամանակ առաջ քաշել այն խնդիրները, այն ծրագրային մոտեցումները, որոնք ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կիրականացնի իր խորհրդարանական գործունեության ընթացքում՝ ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր, իսկ որ նա կընտրվի, ես չեմ կասկածում, քանզի ընդդիմադիր ձայները կենտրոնանալու են ի շնորհիվ ի՛մ քայլի, այն քայլի, որ ես հանելու եմ իմ թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Ամբողջանալու են ընդդիմադիր, բողոքական զանգվածի ձայները և նպատակամղվելու են ընդդիմության մյուս թեկնածուի հաջողությանը։ Ես այդ քայլն անում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ես, լինելով ընդդիմադիր թեկնածու, անհավասար պայմանններում է հայտնվել, և հաշվի առնելով նրա այսօրվա կարգավիճակը, որ նա հալածվում է և այդպիսի պայմաններում է ստիպված մասնակցել ընտրություններին, ես, ինչպես և խոստացել էի դեռ ընտրական գործընթացի սկզբնական փուլում, ընտրական բոլոր գործընթացներում աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ եզրափակիչ փուլում՝ մինչև դեկտեմբերի 31-ը, օրենքով նախատեսված կարգով հանելու եմ իմ թեկնածությունը՝ հանդես գալով համապատասխան հայտարարությամբ։ Մինչ այդ ես նպատակ ունեմ (քանի որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ ողջունել է մեր համագործակցությունը և ասել, որ հանձն է առնում պատասխանատվությունը նաև իմ ծրագրային դրույթների, իմ մտահղացումների իրականացման համար, ինչի մասին ես ասել էի՝ որպես իմ թեկնածությունն իր օգտին հանելու նախապայման) այս մեկ ամսվա ընթացքում ներկայացնել այն բոլոր մոտեցումները, որոնք ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր խորհրդարանական գործունեության ընթացքում։
-Ի՞նչ եք կարծում՝ թիվ 10 ընտրատարածքում ո՞վ է իշխանության թեկնածուն և ո՞վ՝ ընդդիմության։
-10-րդ ընտրատարածքում իշխանությունը նպատակ ունի խոչընդոտել ընդդիմության մուտքն Ազգային ժողով։ 10-րդ ընտրատարածքում ընդդիմությունը ներկայացված է 2 թեկնածուներով՝ ես եմ և Նիկոլ Փաշինյանը։ 10-րդ ընտրատարածքում իշխանությունը խնդիր ունի արգելափակել մեր մուտքն ԱԺ։ Ումո՞վ կարգելափակի, դա երկրորդ հարցն է։
-Այսինքն, կարելի՞ է ասել, որ մնացած թեկնածուներն ինքնըստինքյան դառնում են իշխանության թեկնածու։
-Չէ՛, նորից եմ ասում։ Թե ի՞նչ է մտածում իշխանությունը, թե ո՞ր թեկնածուն է այս մյուսներից իր համար ավելի նախընտրելի, դա երկրորդ հարցն է։ Ես իշխանության փոխարեն չեմ կարող դա ասել։ Դո՛ւք հարցրեք իշխանությանը։
-Ըստ Ձե՛զ՝ ո՞վ է իշխանության համար ավելի նախընտրելի թեկնածու։
-Բոլորը լավ գիտեն «Ազգային միաբանության» մտերմության չափն իշխանությունների հետ։ Այն, որ Դավիթ Հակոբյանը մասնակցում է այն միջոցառումներին, որոնց մասնակցությունից հրաժարվում են Կոնգրեսի մեջ մտնող մյուս կուսակցությունների առաջնորները, դա՛ էլ է հայտնի։ Հիմա այդ հարցը իմ քննարկման խնդիրը չէ։ Իշխանություններն այսօր հազար ու մի տարբերակ են մտածում՝ սկսած այն տարբերակից, որ արձագանքեն համագործակցության մասին ընդդիմության՝ «Հայ ազգային կոնգրեսի» առաջարկությանը։ Ի վերջո, եղել է համագործակցության առաջարկ, և իշխանության ներսում կան տարբեր ուժեր, կան մարդիկ, ովքեր կողմ են այդ համագործակցության գաղափարին, այդ առաջարկությանն ընդառաջ գնալուն, կան ուժեր, որոնք կտրականապես դեմ են։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունը սկզբից մերժեց Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել, հետո քաղաքական որոշում կայացվեց հետողորմյա անելու այդ մերժումը և տեղեկանքը տրամադրելու, գրանցելու, սա ցույց է տալիս, որ իշխանություններն այսօր ինչ-որ տվայտանքների մեջ են և, ըստ էության, իշխանության խոհանոցում Սոդոմ-Գոմոր է տիրում։ Այսինքն, իշխանության ներսում չկա հստակ պատկերացում, թե իշխանության համար, որպես ամբողջականության, ո՞րն է այսօր ձեռնտու՝ գնալ համագործակցության ընդդիմության հե՞տ, թե՞ շարունակել ջարդել-փշրել։ Եվ առհասարակ իշխանությունը հանդես չի գալիս որպես միասնական թիմ. իշխանությունն այսօր պառակտված է ներսից։ Կա իշխանության քոչարյանական թև, որը շատ լուրջ հավակնություններ ունի։
-Կարելի՞ է ասել, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, դա կնշանակի, որ իշխանություններն արձագանքել են Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցության կոչին։
-Այո՛, իսկապես։ Ասեմ, որ, իհարկե, արդեն իսկ պատահականություն չի, և ես միանգամայն սպասում էի դրան (իմիջիայլոց ասեմ ձեզ՝ միակ վերլուծաբանն էի, քաղաքագետն էի, ով բարձրաձայնում էր), որ դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի հայցի բավարարման միջոցով հնարավոր է՝ նրա գրանցման հարցին դրական լուծում տան: Ոչ ոք դրան չէր հավատում. բոլորը կանխատեսում էին, որ նրա հայցը մերժվելու է, և նա գրանցման հնարավորություն չի ստանալու։ Ես դա կանխատեսում էի և հիմնվում էի, իհարկե, այն բանի վրա, որ նոյեմբերի 5-6-ին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները դիմել են վարչական դատարան, իսկ արդեն նոյեմբերի 11-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ Կոնգրեսի կուսակցությունների ներկայացուցիչների ժողովին, դրանից հետո վարչական դատարանը ձգձգում էր հարցը. կարծես պրոցես էր գնում, այսինքն՝ որոշում էին՝ այդ հարցում այդ ճառից և այդ ճառի շեշտադրումներից հետո ընդառաջե՞լ, թե՞ ոչ։ Եվ ընդառաջեցին։ Այսինքն, քաղաքական վճիռ կայացվեց, ինչը ես ողջունում եմ, ողջունել եմ և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մուտքով ԱԺ ընդդիմության համար լուրջ հեռանկարներ են սպասվում, որովհետև ես կանխատեսում եմ, որ «Հայկական ժամանակի» տպաքանակը կեռապատկվի, իսկ ունենալով 25-30 հազար տպաքանակով թերթ՝ հնարավոր կլինի հաղթահարել հեռուստաընկերություններին, որոնք բոլորն ուղղորդվում են իշխանությունների, կոալիցիոն ուժերի կողմից։ Ահա այդ հեռուստաալիքների միակողմանի ճնշումը հասարակական գիտակցության վրա հնարավոր կլինի հակակշռել։
-Ավելի կոնկրետացնեմ հարցս։ Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի թիվ 10 ընտրատարածքում, կնշանակի՞ արդյոք, որ ընդդիմությունն ու իշխանությունն արդեն ներքին պայմանավորվածության են եկել, և, այդպիսով, արդեն իսկ սկսվել է նրանց համագործակցությունը։
-Այո՛, համենայնդեպս, իշխանության կարևորագույն թևերից մեկի հետ տեղի է ունեցել համագործակցության վերաբերյալ «договор о намерениях»։ Եվ դա, իհարկե, շատ հետաքրիր հեռանկարներ է ստեղծում, որովհետև Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ գալով ՝ մարտի 1-ի ոճրագործության համար քաղաքական պատասխանատվության խնդիրը նորովի է բարձրացվելու, և իշխանության քոչարյանական թևը հնարավոր է, որ այդ ձմերուկի կորիզի վրա իր գլուխը կոտրի։
Հմայակ Հովհաննիսյան.
Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանի հետ
-Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից մեկ օր առաջ թիվ 10 ընտրատարածքում թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանն ինքնաբացարկ հայտարարեց։ Պատրաստվո՞ւմ եք հետևել Վլադիմիր Կոստանյանի օրինակին և հօգուտ Ն. Փաշինյանի հանել Ձեր թեկնածությունը։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը