Ն. Վլասով. «Ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է»
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան:
Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ և քննարկել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվել է դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի ձեռքբերման և հնարավորինս արագ պատվաստումներն իրականացնելու հարցը՝ հարևան երկրներում տարածված վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: Բանակցություններն այս ուղղությամբ արդեն ավարտվել են, մրցույթն ամփոփվել է, և նոր պատվաստանյութը մինչև մարտ ամսվա վերջ կբերվի հանրապետություն: Նիկոլայ Վլասովը վերահաստատել է, որ ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է, որը կիրառվում է միջազգային չափանիշներին համահունչ՝ Կենդաների առողջության համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, և որ այն չի սահմանափակում վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի արտահանումը ՌԴ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ուղղությունները, արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, կողմերը նախանշել են համատեղ ծրագրերի ոլորտները:
Դաշնային ծառայության ներկայացուցիչներն ացելել են նաև «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ: ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագրով գիտական այս կենտրոնի վերանորոգմանն ու վերազինմանը կուղղվի 5.8 մլն դոլար: ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության մասնագետներն այցի շրջանակներում գնահատեցին ՊՈԱԿ-ի տեխնիկական հնարավորությունները, որի արդյունքում էլ կկազմվի հետագա աշխատանքային ծրագիրը: Ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագիրը կավարտվի 2017 թվականի վերջին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն