Այսօր՝ ժամը 18:00–ին, պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը կավարտվի
2010թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրությունների թեկնածուներիգրանցմանհամարանհրաժեշտփաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ ժամը 18:00-ին։
Մեկ օր առաջ ինքնաբացարկ է հայտարարել անկուսակցական Վլադիմիր Կոստանյանը։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Ռաֆայել Այվազյանը։ Այսպիսով, այս ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մնացել են անկուսակցականներ Հմայակ Հովհաննսիյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը, անկուսակցական Էդուարդ Մադաթյանը և Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։
2009թ. դեկտեմբերի 6-ին էլ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև թիվ 8 և 25 ընտրատարածքներում։
Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել անկուսակցական Հակոբ Հակոբյանը և Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Առաջադրված թեկնածուներից մնացել է անկուսակցական Կորյուն Նահապետյանը։
Թիվ 25 ընտրատարածքում ինքնաբացարկ են հայտնել անկուսակցականներ Արթուր Հովհաննիսյանը, Մհեր Հայրապետյանը ևՄուշեղ Հարությունյանը։ Առաջադրված թեկնածուներից մնացել է միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մխիթար Հարությունյանը։
Այսօր՝ ժամը 18:00–ին, պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը կավարտվի
2010թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրությունների թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ ժամը 18:00-ին։
Մեկ օր առաջ ինքնաբացարկ է հայտարարել անկուսակցական Վլադիմիր Կոստանյանը։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Ռաֆայել Այվազյանը։ Այսպիսով, այս ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մնացել են անկուսակցականներ Հմայակ Հովհաննսիյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը, անկուսակցական Էդուարդ Մադաթյանը և Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։
2009թ. դեկտեմբերի 6-ին էլ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև թիվ 8 և 25 ընտրատարածքներում։
Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել անկուսակցական Հակոբ Հակոբյանը և Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Առաջադրված թեկնածուներից մնացել է անկուսակցական Կորյուն Նահապետյանը։
Թիվ 25 ընտրատարածքում ինքնաբացարկ են հայտնել անկուսակցականներ Արթուր Հովհաննիսյանը, Մհեր Հայրապետյանը և Մուշեղ Հարությունյանը։ Առաջադրված թեկնածուներից մնացել է միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մխիթար Հարությունյանը։
7or.am