Աշխարհ

27.01.2016 15:30


Ֆրանսիայի արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել

Ֆրանսիայի արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել

Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «BBC News»–ը։

Նրա փոխարեն նշանակվել է սոցիալիստ Ժան–Ժակ Յուրվոասը, ով սատարում է օրենսդրական հնարավոր փոփոխություններին։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն իսկ ստորագրել է Տոբիրայի հրաժարականը։

Փետրվարին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում պետք է սկսվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բանավեճերը։ Նախատեսվում է, մասնավորապես, երկքաղաքացիություն ունեցող անձանց զրկել ֆրանսիական անձնագրից, եթե նրանք դատապարտված են եղել ահաբեկչության համար, և երկարացնել արտակարգ դրության ռեժիմը կես տարով։ Գործող Սահմանադրությամբ՝ արտակարգ դրություն կարելի է հայտարարել առավելագույնը 3 ամսով։

Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին հայտարարվել էր նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Նոյեմբերի 14–ին իրականացված ահաբեկչությունների շարքին զոհ էր գնացել 130, ավելի քան 350–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը