Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքների գծով Եվրոպական համաձայնության պահանջները խախտելու համար:
Ինչպես հաղորդում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ»–ը, վկայակոչելով ԵԽ պաշտոնական կայքը, իր գործունեության մասին հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողով ուղարկած ամենամյա զեկույցում Յագլանդը, մի շարք երկրներին զուգահեռ, խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին` ուշադրությունը կենտրոնացնելով այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա:
Նրա խոսքով` «Եվրոպական կոնվենցիան ներկայում հայտնվել է սպառնալիքի տակ…Երբ որոշ պետություններ արհամարհում են իրենց պարտավորությունները կամ փորձում ընտրել, թե որ կանոններին պետք է հետեւել, որոնց` ոչ, դա Կոնվենցիայի հյուսվածքից միացնող տարրեր է դուրս քաշում: Եւ երբ այն սկսի «քանդվել», այդ գործընթացը դժվար կլինի կանգնեցնել», -ասել է Յագլանդը:
Մանրամասնելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը՝ ԵԽ գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին հակառակ, ակտվիստ Իլգար Մամեդովի կալանքի տակ գտնվելը:
«Նա Եվրոպայում միակ մարդն է, որը մինչ այժմ գտնվում է բանտում՝ չնայած այն բանին, որ աշխարհամասում բարձրագույն իրավական ուժ Ստրասբուրգի դատարանը, հենվելով հազվադեպ կիրառվող 18-րդ հոդվածին, եզրահանգել է, որ Ադրբեջանի դատարաններն ու դատախազությունը չարաշահում են իրենց իշխանությունը նրա դեմ գործը քննելու ժամանակ: Այլ խոսքով` նրա դեմ օգտագործվել են քաղաքականապես պատճառաբանված ապացույցներ», -նշել է նա:
Յագլանդը քննադատել է Ադրբեջանին
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքների գծով Եվրոպական համաձայնության պահանջները խախտելու համար:
Նրա խոսքով` «Եվրոպական կոնվենցիան ներկայում հայտնվել է սպառնալիքի տակ…Երբ որոշ պետություններ արհամարհում են իրենց պարտավորությունները կամ փորձում ընտրել, թե որ կանոններին պետք է հետեւել, որոնց` ոչ, դա Կոնվենցիայի հյուսվածքից միացնող տարրեր է դուրս քաշում: Եւ երբ այն սկսի «քանդվել», այդ գործընթացը դժվար կլինի կանգնեցնել», -ասել է Յագլանդը:
Մանրամասնելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը՝ ԵԽ գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին հակառակ, ակտվիստ Իլգար Մամեդովի կալանքի տակ գտնվելը:
«Նա Եվրոպայում միակ մարդն է, որը մինչ այժմ գտնվում է բանտում՝ չնայած այն բանին, որ աշխարհամասում բարձրագույն իրավական ուժ Ստրասբուրգի դատարանը, հենվելով հազվադեպ կիրառվող 18-րդ հոդվածին, եզրահանգել է, որ Ադրբեջանի դատարաններն ու դատախազությունը չարաշահում են իրենց իշխանությունը նրա դեմ գործը քննելու ժամանակ: Այլ խոսքով` նրա դեմ օգտագործվել են քաղաքականապես պատճառաբանված ապացույցներ», -նշել է նա:
Մանրամասները՝ «ԱՐՄԵՆՊՐԵՍ»–ում։