Մինչ ոմանք անմեղսունակավարի տոնում են ԵԽԽՎ–ում Հայաստանի «հաղթանակը», Վրաստանը մեկ օրում կրկնակի ապտակ է հասցնում Հայաստանին՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչ է ստացվել Սերժ Սարգսյանի՝ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիին մեդալ տալու և Վրաստանի ներկայիս իշխանությունների հետ ընդամենը անիմաստ գյալաջիի մակարդակի հարաբերություններ հաստատելու արդյունքում։
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ–ում այսօր հակահայկական երկու բանաձևերից մեկն ընդունվեց, իսկ մյուսը չընդունվեց։ Միայն չորս ձայնի տարբերությամբ մենք խուսափեցինք զույգ բանաձևերից առավել անցանկալիի ընդունումից։
Ուշագրավ է, որ երկու բանաձևերին էլվրացական պատվիրակության երեք անդամները կողմ են քվեարկել, այսինքն՝ ցուցաբերել են պրոադրբեջանական ու հակահայկական դիրքորոշում։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսին է ՀՀ արտաքին քաղաքականությունը հարևան ու ոչ թշնամի Վրաստանի հետ։ Քաղաքականություն պարզապես չկա։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Դե, եթե «ֆիզկուլտուրնիկին» ուղարկում են դեսպան, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսին է պաշտոնական Երևանի մոտեցումը Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով։
Վրաստանն, ի դեպ, այսօր չէ, որ հակահայկական դիրքորոշում է որդեգրել (մեր ողջույնները Սահակաշվիլիով հիացող հայ «արևմտամետներին»)։
Սահակաշվիլիի նախագահ դառնալուց հետո հակահայկական ու պրոադրբեջանական (նաև՝ պրոթուրքական) ուղղությունն անկյունաքարային է եղել Վրաստանի համար։ Այս մասին ահազանգերի համապատկերին Սերժ Սարգսյանն «արևմտամետ» գիծ էր բռնել ու այդ գծի շրջանակներում մեդալ էր տալիս տխրահռչակ Սահակաշվիլիին։ Ի՞նչ էր դա՝ քաղաքական անգրագիտությո՞ւն, թե՞ գիտակցված քայլ։ Միայն «հերձումը» ցույց կտա, թե իրականում ինչու էր Հայաստանի ու վիրահայության հանդեպ հետևողականորեն թշնամական քաղաքականություն իրականացնող Սահակաշվիլին այդքան ընդունելի «Վերջի բոլշևիկի» համար։ Ինչևէ։
Սահակաշվիլին այնքան խորն է գցել Վրաստանի պրոթուրքական ու պրոադրբեջանական դիրքորոշման արմատները, որ մինչև այսօր դրանք իրենց զգացնել են տալիս։ Դա է պատճառը, որ Վրաստանի իշխանություններն այժմ լուրջ դիմադրության են հանդիպում Ադրբեջանի վրաց հաճախորդների կողմից՝ գազի գնման շուրջ «Գազպրոմի» հետ բանակցությունների ժամանակ։
Ադրբեջանը, հասկանալի պատճառներով, դեմ է «Գազպրոմի» հետ Վրաստանի իշխանությունների հնարավոր համաձայնությանը։ Դեմ է և մարտի է նետել Սահակաշվիլիիւ թիմակիցներին։
Նույն այդ պրոադրբեջանական քաղաքականության դրսևորումներից է ԵԽԽՎ–ում հակահայկական բանաձևերին վրացիների «կողմ» քվեարկելը։ Բայց սա մեկ օրվա ընթացքում Վրաստանից ստացած միակ ապտակը չէր։
Պարզվում է, որ Վրաստանի ԱԳՆ–ն թույլ չի տվել Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին ընկերական հանդիպում անցկացնել ռուսական «Վոլգա» թիմի հետ Աբխազիայում։
Ըստ «Ա1+»–ի՝ Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Անջինջալը նշել է, որ այդ հանդիպումը չի կայանալու քաղաքական նկատառումով:
««Արարատի» ներկայացուցիչները զանգահարեցին մեզ եւ ասացին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունն իրենց արգելել է ընկերական խաղ անցկացնել Աբխազիայում, քանի որ Վրաստանի ԱԳ նախարարությունը ցանկալի չի համարում հայ ֆուտբոլիստների ժամանումը Սուխումի: Հայկական ակումբը, ինքնին, չի կարող դեմ գնալ իր կառավարությանը: Այժմ մենք նոր մրցակից ենք փնտրում «Վոլգայի» համար, քանի որ հունվարի 27-ին թիմը վերջին հանդիպումը պետք է անցկացնի»,– ասել է Անջինջալը։
Ահա այսպես, ԵԽԽՎ–ում Վրաստանը մեր դեմ է քվեարկում ու նաև՝ ՀՀ ԱԳՆ–ից պահանջում, որ հայկական թիմը հանկարծ Աբխազիայում ընկերական հանդիպում չանցկացնի։ Մեր տնաբույծ «նախաձեռնողական անողնաշարներն» էլ բերանները ջուր առած հնազանդվում են։
Սերժ Սարգսյանն առյուծ է կտրում միայն իր հաճախորդների հետ նկարվելիս, իսկ ահա դրսում դառնում է «այո» մարդ և «նախաձեռնողաբար» հանձնում ՀՀ–ի շահերը՝ ծպտուն անգամ չհանելով։ Նա ծպտուն չհանեց, երբ Գյուլն ու Էրդողանը Ղարաբաղի հարցով նախապայման դրեցին՝ զուգահեռաբար առևտրի առարկա դարձնելով Հայոց ցեղասպանության հարցը, ծպտուն չհանեց, երբ Նազարբաևն Աստանայում ընթերցում էր Ալիևի նամակն ու հաթաթա տալիս։
Ծպտուն չի լսվում նաև հիմա, երբ հարևան Վրաստանը հակահայկական քվեարկություն է իրականացնում ու նաև թույլ չի տալիս մերոնց ֆուտբոլ խաղալ այնտեղ, որտեղ պլանավորել են։
Սա՛ է «նախաձեռնողականության» բուն էությունը։ Հակահայկական էությունը։
Վրաստանի կրկնակի ապտակը «նախաձեռնողականներին»
Մինչ ոմանք անմեղսունակավարի տոնում են ԵԽԽՎ–ում Հայաստանի «հաղթանակը», Վրաստանը մեկ օրում կրկնակի ապտակ է հասցնում Հայաստանին՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչ է ստացվել Սերժ Սարգսյանի՝ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիին մեդալ տալու և Վրաստանի ներկայիս իշխանությունների հետ ընդամենը անիմաստ գյալաջիի մակարդակի հարաբերություններ հաստատելու արդյունքում։
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ–ում այսօր հակահայկական երկու բանաձևերից մեկն ընդունվեց, իսկ մյուսը չընդունվեց։ Միայն չորս ձայնի տարբերությամբ մենք խուսափեցինք զույգ բանաձևերից առավել անցանկալիի ընդունումից։
Ուշագրավ է, որ երկու բանաձևերին էլ վրացական պատվիրակության երեք անդամները կողմ են քվեարկել, այսինքն՝ ցուցաբերել են պրոադրբեջանական ու հակահայկական դիրքորոշում։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսին է ՀՀ արտաքին քաղաքականությունը հարևան ու ոչ թշնամի Վրաստանի հետ։ Քաղաքականություն պարզապես չկա։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Դե, եթե «ֆիզկուլտուրնիկին» ուղարկում են դեսպան, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսին է պաշտոնական Երևանի մոտեցումը Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով։
Վրաստանն, ի դեպ, այսօր չէ, որ հակահայկական դիրքորոշում է որդեգրել (մեր ողջույնները Սահակաշվիլիով հիացող հայ «արևմտամետներին»)։
Սահակաշվիլիի նախագահ դառնալուց հետո հակահայկական ու պրոադրբեջանական (նաև՝ պրոթուրքական) ուղղությունն անկյունաքարային է եղել Վրաստանի համար։ Այս մասին ահազանգերի համապատկերին Սերժ Սարգսյանն «արևմտամետ» գիծ էր բռնել ու այդ գծի շրջանակներում մեդալ էր տալիս տխրահռչակ Սահակաշվիլիին։ Ի՞նչ էր դա՝ քաղաքական անգրագիտությո՞ւն, թե՞ գիտակցված քայլ։ Միայն «հերձումը» ցույց կտա, թե իրականում ինչու էր Հայաստանի ու վիրահայության հանդեպ հետևողականորեն թշնամական քաղաքականություն իրականացնող Սահակաշվիլին այդքան ընդունելի «Վերջի բոլշևիկի» համար։ Ինչևէ։
Սահակաշվիլին այնքան խորն է գցել Վրաստանի պրոթուրքական ու պրոադրբեջանական դիրքորոշման արմատները, որ մինչև այսօր դրանք իրենց զգացնել են տալիս։ Դա է պատճառը, որ Վրաստանի իշխանություններն այժմ լուրջ դիմադրության են հանդիպում Ադրբեջանի վրաց հաճախորդների կողմից՝ գազի գնման շուրջ «Գազպրոմի» հետ բանակցությունների ժամանակ։
Ադրբեջանը, հասկանալի պատճառներով, դեմ է «Գազպրոմի» հետ Վրաստանի իշխանությունների հնարավոր համաձայնությանը։ Դեմ է և մարտի է նետել Սահակաշվիլիիւ թիմակիցներին։
Նույն այդ պրոադրբեջանական քաղաքականության դրսևորումներից է ԵԽԽՎ–ում հակահայկական բանաձևերին վրացիների «կողմ» քվեարկելը։ Բայց սա մեկ օրվա ընթացքում Վրաստանից ստացած միակ ապտակը չէր։
Պարզվում է, որ Վրաստանի ԱԳՆ–ն թույլ չի տվել Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին ընկերական հանդիպում անցկացնել ռուսական «Վոլգա» թիմի հետ Աբխազիայում։
Ըստ «Ա1+»–ի՝ Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Անջինջալը նշել է, որ այդ հանդիպումը չի կայանալու քաղաքական նկատառումով:
««Արարատի» ներկայացուցիչները զանգահարեցին մեզ եւ ասացին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունն իրենց արգելել է ընկերական խաղ անցկացնել Աբխազիայում, քանի որ Վրաստանի ԱԳ նախարարությունը ցանկալի չի համարում հայ ֆուտբոլիստների ժամանումը Սուխումի: Հայկական ակումբը, ինքնին, չի կարող դեմ գնալ իր կառավարությանը: Այժմ մենք նոր մրցակից ենք փնտրում «Վոլգայի» համար, քանի որ հունվարի 27-ին թիմը վերջին հանդիպումը պետք է անցկացնի»,– ասել է Անջինջալը։
Ահա այսպես, ԵԽԽՎ–ում Վրաստանը մեր դեմ է քվեարկում ու նաև՝ ՀՀ ԱԳՆ–ից պահանջում, որ հայկական թիմը հանկարծ Աբխազիայում ընկերական հանդիպում չանցկացնի։ Մեր տնաբույծ «նախաձեռնողական անողնաշարներն» էլ բերանները ջուր առած հնազանդվում են։
Սերժ Սարգսյանն առյուծ է կտրում միայն իր հաճախորդների հետ նկարվելիս, իսկ ահա դրսում դառնում է «այո» մարդ և «նախաձեռնողաբար» հանձնում ՀՀ–ի շահերը՝ ծպտուն անգամ չհանելով։ Նա ծպտուն չհանեց, երբ Գյուլն ու Էրդողանը Ղարաբաղի հարցով նախապայման դրեցին՝ զուգահեռաբար առևտրի առարկա դարձնելով Հայոց ցեղասպանության հարցը, ծպտուն չհանեց, երբ Նազարբաևն Աստանայում ընթերցում էր Ալիևի նամակն ու հաթաթա տալիս։
Ծպտուն չի լսվում նաև հիմա, երբ հարևան Վրաստանը հակահայկական քվեարկություն է իրականացնում ու նաև թույլ չի տալիս մերոնց ֆուտբոլ խաղալ այնտեղ, որտեղ պլանավորել են։
Սա՛ է «նախաձեռնողականության» բուն էությունը։ Հակահայկական էությունը։
Սամվել Խաչագողյան