Տնտեսական

26.01.2016 17:55


Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկարներ)

Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկարներ)

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» և «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են խաչ, թուր և զարդանախշ: Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրվագ Գ. Խանջյանի «Վարդանանք» գոբելենից: Ֆոնին Մամիկոնյանների տոհմի զինանշանն է` արծվի տեսքով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի 9000

Տրամագիծը 18,0 մմ

Քաշը 4,3 գ

Որակը լավացված

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 5000 հատ

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ Ա. Ֆեթվաճյանի «Էրզրումի հայուհին» կտավից:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա. Ֆեթվաճյանի դիմանկարըՀայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամի ֆոնին և Ա. Ֆեթվաճյանի «Անի. Միջնաբերդի եկեղեցին» կտավիցմի դրվագ:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը100 դրամ
Մետաղը և հարգըարծաթ 9250
Քաշը28,28 գ
Չափը28,0 × 40,0 մմ
Որակըլավացված
Դրամաշուրթըհարթ
Տպաքանակը500 հատ
Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Լիդան բարձրացրած ձեռքերով» կտավը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Ինքնադիմանկար» և «Կանայք» կտավները:
Տեխնիկական չափանիշները
Անվանականարժեքը100 դրամ
Մետաղը և հարգըարծաթ 9250
Չափը28,0 x 40,0 մմ
Քաշը28,28 գ
Որակըլավացված
Դրամաշուրթըհարթ
Տպաքանակը500հատ
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Արարատ լեռան գրաֆիկական պատկերը և ՀՀ զինանշանը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են խաչքարև «25 ՏԱՐԻ YEARS» մակագրությունը` ՀՀ դրոշի գունային ֆոնի վրա:
Տեխնիկական չափանիշները
Անվանականարժեքը5000 դրամ
Մետաղը և հարգըարծաթ 9250
Տւամագիծը63,0 մմ
Քաշը168,1 գ
Որակըպրուֆ
Դրամաշուրթըհարթ, համարակալված
Տպաքանակը300հատ
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
ՀՀ կենտրոնական բանկ

Այս խորագրի վերջին նյութերը