Գյումրիում ռետինե մահակներով ոստիկանները հսկում են վարորդների գործողությունները
Այս պահին Գյումրիում ոստիկանությունն աշխատում է խստացված կարգով։ Պատճառը վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների բողոքի գործաղություններն են ընդդեմ կառավարության որոշման: Դեպի Բավրա ավտոերթը կանխելու համար ոստիկանությունը վարորդներին բերման է ենթարկել, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակել առանց ավտոմեքենաների: Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները հավաքվել են Գյումրու պետավտոտեսչության դիմաց: Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ ոստիկանները շրջափակել են Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբը՝ կասկածելով, թե վարորդների բողոքի գործողություններն այնտեղից են համակարգվում: «Ասպարեզ» ակումբ շտապած վարորդներին ու լրագրողներին տեսնելուն պես ոստիկանների մի մասը հեռացել է:
Այդ ընթացքում ոստիկաններին բաժանվել են համարակալված ռետինե մահակներ, իսկ ոստիկանության տարբեր խմբեր քաղաքի տարբեր հատվածներում հսկողություն են իրականացնում: Ոստիկաններն իրենց գործողությունները պատճառաբենել են քաղաքում անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությամբ:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի