7or BLOG
    • Ալիևի քարոզիչների ու հայ «արևմտամետների» գաղափարական միասնությունը

      Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են 1990–ի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին։ Թեմային անդրադառնում են ինչպես փորձագիտական ու լրագրողական շրջանակները, այնպես էլ այն ժամանակվա պաշտոնյաները՝ Ադրբեջանի նախկին նախագահԱյազ Մութալիբովը, պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը և այլք։

      Արդարանալու և գազանությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար ադրբեջանական քարոզչամեքենան Բաքվի ջարդերի համար մեղավոր է համարում … Կրեմլին,այսինքն՝ ԽՍՀՄ ղեկավարությանը՝ Գորբաչովի գլխավորությամբ։ (շարունակել →)

    • «Նախաձեռնողական» հաշվետվությանը սպասելիս

      Պուտինին խուլիգանի հետ համեմատող Հիլարիի մասին մի քանի տարի առաջ ՀՀ իշխանության ներկայացուցիչ Շարմազանովը հպարտությամբ էր խոսում՝ ասելով, թե մի տարվա մեջ երկու անգամ եկավ Հայաստան:

      ԵՏՄ մտած Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչը, հետաքրքիր է, հիմա ի՞նչ է մտածում Հիլարիի մասին…. Թե՞ արդեն նրա առաջնորդի արտաքին «նախաձեռնողականության» միֆը ցնդել է, ու Շարմազանովի լեզուն էլ կապ է ընկել: Մանավանդ որ Հիլարիի` երկու անգամ ՀՀ այցելությունը զրոյական նշանակություն ունեցավ ԱՄՆ-ի վրա` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: (շարունակել →)

    • ԱՄՆ դաշնակիցները՝ ապակայունացման աղբյուրներ. 2016–ը՝ նոր լարվածության տարի

      Սաուդյան Արաբիայում 47 հոգու մահապատժի ենթարկելը, ընդ որում՝ միջնադարյան բարքերին համահունչ տարբերակով (գլխատում), լուրջ լարվածություն է առաջացրել այդ պետության և Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի միջև։

      Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, ինչն Իրանը գնահատել է որպես «հերթական ռազմավարական սխալ»։

      Այդ լարվածությունը կարող է վերաճել նոր՝ ավելի սարսափելի պայթյունի Մերձավոր Արևելքում։ (շարունակել →)

    • Աշոտյանը պետք է շնորհակալ լինի Տարոն պարոն Մարգարյանից

      Հին խոսք կա։ Ասում են՝ մեծին չլսողի ոտքը քարին կառնի։

      ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը չլսեց մեծին, այն է՝ ժողովրդին, ու գնաց ոչ թե համապատասխան ուղղությամբ, այլ Հ1։ Նա սկսեց հաղորդում վարել՝ հրավիրելով իշխանության ներկայացուցիչներին ու իշխանության հաճախորդներին։

      Իսկ «քարին» է առել Աշոտյանի ոտքն այսօր։

      «Newsbook» կայքը լուր է տարածել այն մասին, որ ՀՀԿ–ական այդ նախարարը ձյան վրա ընկել է ու կոտրել ոտքը։ Նրան վիրահատել են։

      Այդ լուրը հակասական զգացողություն է առաջացնում։ Մի կողմից լավ չէ, որ ՀՀ քաղաքացին ընկել է ու կոտրել ոտքը (հետո ի՞նչ, որ ՀՀԿ–ական է ու Սերժ Սարգսյանի թիմակից), բայց մյուս կողմից էլ … (շարունակել →)

    • Սպասելի ձյան սպասելի հետևանքները

      Այս անգամ ձյունը ձմռանն անսպասելի չէր պետական չինովնիկների համար։ Մի քանի օր շարունակ բոլորը տեղեկացնում էին, որ հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն։ Այս անգամ տեղումների կանխատեսումն օրով ու ժամով հստակ ներկայացվել էր։

      Բոլորը տեղյակ էին, բայց ձյունը կրկին «անսպասելի» դարձավ, այսինքն՝ չմաքրվեց։

      Ասել, որ Երևանում ու մարզերում ընդհանրապես չի մաքրվում ձյունը, սխալ կլինի։ Բայց, միևնույն է, ձյունն «անսպասելիի» տպավորություն է թողնում։ Առնվազն Երևանում այդպես է։ (շարունակել →)

    • Տարվա «դեմքերն» ու «դեմքությունները»

      Տարվա վերջում ընդունված է ամփոփել անցած ժամանակահատվածը, ինչպես նաև պարզել, թե ով ինչով է աչքի ընկել։

      Ընդունված է նաև որոշակի մրցանակներ սահմանել այս կամ այն անվանակարգում։

      Մենք էլ հետ չմնանք «մոդայից» ու ընթերցողին ներկայացնենք տարվա «դեմքերին» և «դեմքություններին»։

      Եվ այսպես,

      Տարվա «մարդ» կարելի է տալ ոչխարին կամ«կազյոլին», քանզի անցնող տարին լրիվ համապատասխանում էր կենդանակերպի այն նշանին, որի անունով էր կոչվել 2015–ը։ (շարունակել →)

    • Հովիկ Աբրահամյանի տարեվերջյան «ատմազկաները»

      Տիգրան Սարգսյանի հեռացումից հետո վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանի մոտ կառավարման ձևը փոխվեց, բայց բովանդակությունը մնաց նույնը։

      Հիմա չկան տիգրանսարգսյանական դեմագոգիաները, ցինիզմը և նյուվասյուկիզմը։ Փոխարենը՝ պահպանվել են տնտեսության մեջ բացասական մակրոերևույթները, արտագաղթը չի նվազել, և գանձարանի անցքերը շարունակում են փակվել պետության պարտքի ավելացման հաշվին։ Դե, քանի Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26–ում է, այլ բան չի էլ կարող լինել։

      Չկարողանալով բեկում մտցնել տնտեսության մեջ՝ Աբրահամյանը փորձեց իր անկարողությունը ներկայացնել որպես ազնվության նշան։ (շարունակել →)

    • «Լրագրողական» էթիկայի մասին

      Հայաստանում լրագրողի մասնագիտությունը կորցրել է իր նախնական իմաստը։ Ու, երևի, ոչ միայն Հայաստանում։

      Սոցիալական ցանցերի ի հայտ գալը գրեթե բոլորին դարձրել է լրագրող։ Ով առաջինն իմանում ու առաջինը հայտնում է, նա է լրագրողը։

      Հայաստանում իր իմաստը համարյա ամբողջությամբ կորցրել է նաև իշխանական տեսակետներից տարբերվող, ընդդիմադիր կամ անկախ մամուլ հասկացությունը։ Անկախ, այսինքն՝Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող հեռուստաալիք, թերթ, ռադիո կամ կայք, բացառությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշվվող կայքերի (որոնցից մեկը «7or.am»–ն է), չկա։ Բոլորին մանրամեծածախ գներով սեփականաշնորհել են ու դարձրել «Գեբելսյան» քարոզչամեքենայի պտուտակ։ (շարունակել →)

    • Շոումեն «ոչ»–ականները ոչուփուչ եղան

      Ամեն ինչի ձևականը շուտ է մոռացվում։ Մոռացվել է նաև «Այո և ոչ» թամաշա–շոուն։

      Շոուի մասնակիցներին դերեր էին տվել։ Մի մասն «այո» ասողի դերում էր հայտնվել, մյուս մասը՝«ոչ»–ի։

      «Այո»–ականների հետ ամեն ինչ պարզ էր։

      Հրայր Թովմասյանին չաթլախ համարող դաշնակցականները նույն Հրայրի հետ ուս ուսի տված՝ Սերժ Սարգսյանին էին ծառայություններ մատուցում։ (շարունակել →)

    • Ի՞նչ արժե հայրենիքը

      Իշխող ուժի ներկայացուցիչները շատ են սիրում առևտրային տեսք տալ քաղաքականությանը։ Գներ են սահմանում։

      Օրինակ՝ Սերժ Սարգսյանը «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարեց, որ հայ–թուրքական հարաբերությունները գին ունեն, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը։

      Նա, իհարկե, չբացեց փակագծերը և չասաց, թե ինչ գնի մասին է խոսքը, բայց դե, հետագա գործընթացներից պարզ դարձավ, որ այդ գինը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից փաստացի հրաժարումն է և Ղարաբաղի հարցում զիջումները՝ բաց սահմանների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց։ (շարունակել →)


    • Հաջորդ էջը »
  • Homepage Bottom Left Widget

    This is an example of a text widget that you can place to describe a particular product or service. Use it as a way to get your visitors interested, so they can click through and read more about it.

  • Homepage Bottom Right Widget

    This is an example of a text widget that you can place to describe a particular product or service. Use it as a way to get your visitors interested, so they can click through and read more about it.

7or BLOG

Rambler's Top100

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics