28.09.2024 ● 22:27
28.09.2024 ● 11:25
28.09.2024 ● 10:21
28.09.2024 ● 09:00
28.09.2024 ● 08:12
27.09.2024 ● 21:37
27.09.2024 ● 19:29
27.09.2024 ● 17:58
27.09.2024 ● 16:30
27.09.2024 ● 15:37
27.09.2024 ● 14:35
27.09.2024 ● 13:51
27.09.2024 ● 13:07
27.09.2024 ● 12:18
27.09.2024 ● 12:11
27.09.2024 ● 11:40
27.09.2024 ● 10:14
27.09.2024 ● 09:11
27.09.2024 ● 08:24
26.09.2024 ● 17:10
Տիգրան Խզմալյան. «Մենք, վերջիվերջո, տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել»
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու հարցում համաձայնություն տալու վերաբերյալ:
«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով այդ փաստը՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը նշել է.
«Ըստ երևույթին, խոշոր ավազակների հետ կապված Աղվան Հովսեփյանը լուծել է բոլոր խնդիրները։ Դրանով վարկաբեկվում է և՛ արդարադատության գաղափարը, և՛ օրենքի արջև հավասարության սկզբունքը։ Հասարակությունը ահռելի ջանքեր է գործադրում հանցավոր, հանցատար օլիգարխներին մեղավոր ճանաչելու համար, իսկ Վարդան Օսկանյանը, իր բոլոր արած և չարած գործերով հանդերձ, օլիգարխ չէ։ Հասարակության համար ակնհայտ է, որ անգամ այստեղ կատարվում է ընտրություն և, ինչպես միշտ, Հայաստանում ընտրությունները ազնիվ թափանցիկ և արդար չեն»։
Հարցին, թե նման քալլը նախագահական ընտրութունների նախաշեմին, չի՞ վկայում ակնհայտ քաղաքական պատվերի մասին, Խզմալյանը պատասխանել է.
«Դուք, փաստորեն, պատասխանում եք ձեր հարցին։ Հիմա գնում է համակարգի քաղաքական պատվերը, դա ակնհայտ է։ Իմ և հասարակության մոտ այդ խնդրի շուրջը հարցեր չեն ծագում, դա ակնհայտ է։ Իսկ Աղվան Հովսեփյանի կամ նրա տերերի միտումը պարզ է բոլորին։ Ըստ երևույթին, մենք վերջիվերջո տեսանք՝ ով է այն գլուխը, որից պետք է բռնել, ինչպես արտահայտվեց Սերժ Սարգսյանը»։
7or.am