Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:
Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանն և արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը:
Քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքները հակասում են միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին դաշնագրին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում «քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կամ ուժի կիրառման ցանկացած սպառնալիքից խուսափելու, տվյալ հիմնախնդիրը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու և նրա քաղաքականացումը չթույլատրելու» մասին Ադրբեջանի ստանձնած պարտավորությանը:
«Նման սպառնալիքները, ինչպես և ամբողջ աշխարհի հայերին Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հռչակելու մասին ամենաբարձր մակարդակով հայտարարությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, որ հակահայկական հիստերիան և մարդատյացությունը վաղուց են դարձել Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասը: Այդ քաղաքականության վերջին ամենացնցող դրսևորումն էր Հունգարիայում ատելության հողի վրա դաժան սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը և ազգովին փառաբանումը: Այս համատեքստում Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների քայլերը, մասնավորապես այնպիսիք, ինչպիսիք են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը կանխելու նպատակով «բոլոր անհրաժեշտ միջոցները» կիրառելու պատրաստակամության մասին հայտարարությունները, ինչպես նաև քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ հնչեցված սպառնալիքները մեր իշխանությունները գնահատում են որպես անպատասխանատու և քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործողություններ»,–մասնավորապես նշվում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակում:
Նշենք, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դիմել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին, Միավորված ազգերի կազմակերպությանը և նրա մասնագիտացված գործակալություններին, ինչպես նաև բոլոր խաղաղասեր անդամ-պետություններին Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչով, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կարողանա իրացնել իր հիմնարար իրավունքները և ազատությունները:
Նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԼՂՀ ԱԳՆ–ի նամակը ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարին