Ռուս–թուրքական «ինքնաթիռային ճգնաժամը» խորանում է. պաշտոնական Վաշինգտոնը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել
Անկարայում ստիպողաբար հարկադիր վայրէջք կատարած «Syrian Air» ավիաընկերությանը պատկանող օդանավում եղել է հակաօդային պաշտպանության համակարգի տեղորոշիչ կայանների համար նախատեսված տեխնիկական տարրեր պարունակող 12 արկղ։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրներին։
Միաժամանակ թերթը նշում է, որ նման բեռը չի պահանջում հատուկ ձևակերպում, քանի որ վտանգ չի ներկայացնում անձնակազմի անդամների և օդանավի համար, և բեռնափոխադրումը չի խախտել որևէ միջազգային օրենք։
Ակնհայտ է, որ թուրքական հատուկ ծառայությունները 100–տոկոսանոց տեղեկատվություն ունեին այդ բեռի վերաբերյալ, հակառակ դեպքում նրանք չէին կարող վստահաբար իջեցնել Մոսկվա–Դամասկոս չվերթը կատարող ինքնաթիռը։ ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոն մտադիր է ծառայողական ստուգում սկսել համապատասխան գերատեսչություններում՝ բեռնափոխադրման մասին տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ։
Միաժամանակ չի բացառվում, որ թուրքերին աջակցել են նաև ամերիկյան հատուկ ծառայությունները։ Պաշտոնական Վաշինգտոնն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։
–Մենք մեծապես աջակցում ենք Թուրքիայի իշխանությունների ինքնաթիռը ստուգելու որոշումը… Մենք անհանգստացած կլինենք Բաշար Ասադի վարչակարգին ռազմական ապրանքներ մատակարարելու ցանկացած փորձով, քանի որ նա դրանք օգտագործում է սեփական քաղաքացիների դեմ: Մենք հավելյալ տեղեկությունների ենք սպասում թուրքական կողմից, և երբ ավեի շատ տեղեկությունների տիրապետենք, դա կարող է Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ զրույցի թեմա դառնալ,–ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ նախօրեին հայտարարել է, թե օդանավում բռնագրավված արկղերում եղել են ռուսական արտադրության ռազմական սարքավորումներ, որոնք նախատեսված են եղել Սիրիայի պաշտպանության նախարարության համար։ Սիրիայի ԱԳ նախարարությունն էլ, իր հերթին, թուրք վարչապետին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու համար և նշել, որ ոչ մի ապօրինի բեռ օդանավում չի եղել։
Հիշեցնենք, որ Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող «А320» օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Անկարայի օդանավում հոկտեմբերի 10-ին։ Ինքնաթիռին, որում եղել է 35 ուղևոր, այդ թվում՝ ՌԴ 17 քաղաքացի, թույլատրվել է շարունակել ճանապարհը միայն մի քանի ժամ անց։ Սակայն մինչ այդ թուրքական իշխանությունները կալանքի տակ են առել օդանավում գտնվող արկղերը։