Ա. Իշխանյան. «Ցավում եմ իշխանությունների, մեղմ ասած, անտարբերության համար՝ մարդկանց ճակատագրերի նկատմամբ»
Այսօր ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի վերանայման, նրա` հացից ու ջրից հրաժարվելու հայտարարության առնչությամբ ասուլիս են հրավիրել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, գրողներ Արծվի Բախչինյանը և Վահրամ Մարտիրոսյանը, նկարչուհի Զարուհի Մուրադյանը։
Բանախոսները Ենոքյանին կոչ են արել դադարեցնել հացաջրադուլը և, դիմելով ՀՀ Վճռաբեկ դատարանին՝ կոչ արել վերանայել Ենոքյանի գործը։
Ավետիք Իշխանյանն այս առումով նշել է.
–Անհանգստացած ենք։ Նա շատ ծանր հոգեբանական վիճակում է. երկրորդ փախուստից հետո ասաց, որ ինքնասպանություն է գործելու, լացում էր։ Ես իրեն խոստում եմ տվել, որ եթե ոչ մի բան չստացվի՝ կասեմ «չեմ կարող», իսկ մինչև այդ սպասի։ Հիմա դեռ դռները փակված չեն։ Ես ցավում եմ իշխանությունների, մեղմ ասած, անտարբերությանը մարդկանց ճակատագիրների նկատմամբ։
Իշխանյանը նկատել է, որ մեր իշխանությունները ուղղակի չեն ուզում ընդունել դատական համակարգի թույլ տված սխալը.
–Ընդհանրապես չեն ուզում ցմահ դատապարտվածների գործերով զբաղվել, ոչ մի սխալ չեն ուզում ընդունեն։
Զարուհի Մուրադյանն էլ իր հերթին ավելացրել է.
–Մարդը տասնվեց տարի է՝ պնդում է, որ չի սպանել։ Տասնվեց տարի առաջ մեկ մարդու փոփոխված ցուցմունքով դատապարտեցին մահապատժի։ Իսկ այսօր բազմաթիվ փաստաբաններ, մտավորականներ միացել են մեր կոչին՝ գործը վերանայել, բայց... Դիմումներ ենք գրել շատ, բայց նախագահի աշխատակազմի ղեկավարը չի բարեհաճում մեր դիմումներին պատասխանել։
Գրող Վահրամ Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է, որ եթե գործը ունի հրապարակային լրջություն, ապա «այս իրավական կազուսն էլ պետք է հրապարակայնորեն քննարկվի ու չվերաբերվի մեկ դատավորին»։
Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003թ. ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված և պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի՝ սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանն արդեն մեկ տարի է` ազատության մեջ է:
Նշենք, որ մայիսի կեսերին Ենոքյանի գործով ի հայտ եկան նոր հանգամանքներ.խուզարկման ժամանակ, իրեղեն ապացույցները գրանցելու ժամանակ ընթերականներ չեն եղել, իսկ այսօր էլ այդ իրեղեն ապացույցները չեն պահպանվել։
Ավելացնենք, որ Մհեր Ենոքյանն այսօր հացաջրադուլ է հայտարարել։ Ասուլիսի բանախոսները շեշտեցին, որ Ենոքյանը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում։

Նշենք, որ մայիսի կեսերին Ենոքյանի գործով ի հայտ եկան նոր հանգամանքներ. խուզարկման ժամանակ, իրեղեն ապացույցները գրանցելու ժամանակ ընթերականներ չեն եղել, իսկ այսօր էլ այդ իրեղեն ապացույցները չեն պահպանվել։

7or.am