Լրահոս

02.06.2012 12:45


Կարինե Նալչաջյան. «Բուհական քննության հաջողությամբ կամ անհաջողությամբ կյանքը չի ավարտվում»

Կարինե Նալչաջյան. «Բուհական քննության հաջողությամբ կամ անհաջողությամբ կյանքը չի ավարտվում»

–Եթե մարդիկ իմանան, որ քննություններն արդար են լինելու, սթրեսի քանակը կնվազի,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Դիմորդները և նրանց հարազատները բուհական ընդունելության քննությունների ընթացքում հիմնականում սթրեսային վիճակի մեջ են հայտնվում։ Ըստ Նալչաջյանի՝  դա նորմալ է, սակայն մեր իրականության մեջ այդ երևույթը շատ հաճախ ավելի բուռն է արտահայտվում, ինչը հանգեցնում է հոգեբանական ծայրահեղ վիճակների։

Միաժամանակ հոգեբանը կոչ է արել սթափ կերպով գնահատել յուրաքանչյուր դիմորդի սեփական հնարավորությունները, քանի որ ինքնագնահատականի անհիմն բարձրացման պարագայում անհաջողությունը շատ սուր հետևանքներ է ունենում.

–Այն մարդիկ, ովքեր իրենց հնարավորություններն ավելի ճիշտ են գնահատում և համոզված են, որ քննություններն արդար են անցնում, սթրեսային իրավիճակը նրանց մոտ նվազում է։

Փորձագետը ընդգծել է , որ թեև բուհ ընդունվելը շատ կարևոր իրադարձություն է, սակայն դրանով կյանքը չի ավարտվում և պետք չէ դա դիտարկել որպես կյանքի նպատակ.

– Դիմորդն ու ծնողը պետք է հասկանան, որ քննության հաջողությունն ու անհաջողությունը ճակատագրական չէ, որ դրանով կյանքը չի ավարտվում։ Ծնողները պետք է կարողանան հնարավորություն ստեղծել, որ երեխան գիտելիքներ ստանա, բայց չի կարելի դա դարձնել ճակատագրական ինչ-որ բան, քանի որ բուհ ընդունվել-չընդունվելը ամենևին էլ ինչ-որ բանի վերջը չէ. եթե երեխան սովորելու ցանկություն ունի, նա կընդունվի և կսովորի։

Այս խորագրի վերջին նյութերը