Լրահոս

28.05.2012 12:10


Տիբեթում երկու վանական է ինքնահրկիզվել

Տիբեթում երկու վանական է ինքնահրկիզվել

Մայիսի 27-ին Տիբեթի պատմական մայրաքաղաք Լհասայի Ջոկանգ մենաստանի մոտ երկու վանական ինքնահրկիզվել է: Վանականներից մեկը զոհվել է, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:

Կատարվածից հետո Չինաստանի իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները` արգելափակել են բջջային հեռախոսակապն ու փաստաթղթերի ստուգում սկսել: Որոշ տվյալներով` այս ինքնահրկիզումներից հետո Լհասայի բնակիչները դուրս են եկել բողոքի գործողության, որն ավարտվել է ձերբակալություններով:

Վանականների ինքնահրկիզումները Տիբեթում սկսվել են 2011թ. մարտին: Այդ ժամանակից Տիբեթում տեղի է ունեցել մոտ 30 ինքնահրկիզում: Նման կերպ վանականները պայքարում են Տիբեթի անկախության համար: Տիբեթցիները Չինաստանին մեղադրում են տիբեթական մշակույթի և կրոնի ճնշման և Տիբեթի ժողովրդի իրավունքների ոտնահարման համար: Չինաստանը Տիբեթը գրավել է 1950թ.:

Այս խորագրի վերջին նյութերը