Սուրեն Զոլյան. «Հայաստանը կրթության և գիտության նման նախարարի արժանի չէ»
Այսօրվա ասուլիսին ԿԳ նախարարի հրամանով աշխատանքից հեռացված ԵՊԼՀ–ի ռեկտոր Սուրեն Զոլյանը հայտնել է, որ ինքը երեք հայցադիմում է ներկայացրել տարբեր դատարաններ՝ պահանջելով չեղյալ հայտարարել ԿԳ նախարարի՝ իր կարծիքով անօրինական հրամաններն ու որոշումները։ Գործերը քննվելու են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարաններում։ Այդ երկու դատարանների որոշումներից հետո, եթե դրանք Զոլյանին չբավարարեն, ԵՊԼՀ–ի նախկին ռեկտորը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միաժամանակ Զոլյանը հույս է հայտնել, որ Եվրոպական դատարան դիմելու կարիք չի լինի.
–Ես հույս ունեմ, որ հարցի լուծումը մենք կգտնենք Հայաստանում, հաշվի առնելով, որ դա վերջիվերջո խայտառակություն է Հայաստանի համար։ Ես չէի ուզենա, որ Եվրոպայում այդպիսի հարցեր քննարկեին և պարզեին, որ Հայաստանում հնարավոր է այդպիսի կրթության և գիտության նախարար ունենալ՝ Հայաստանը դրան արժանի չէ։
Նախկին ռեկտորի խոսքով՝ համալսարանն այսօր փաստացի կազմալուծված է և չի գործում. ամեն մի մանր հարց՝ կապված համալսարանի հետ՝ մինչև անգամ այն, թե որ լսարանում պետք է անկացվեն դասերն, ու ում մոտ պետք է լինեն լսարանների բանալիները, որոշում է անձամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Ուսանողներին արգելվում է դասերի ավարտից հետո մնալ համալսարանում, իսկ շաբաթ օրերին համալսարան մուտք գործելու իրավունք ունեն միայն մագիստրատուրայում սովորող ուսանողներն ու նրանց դասավանդող դասախոսները։

7or.am