Լրահոս

07.05.2012 16:10


Մայիսի 9-ին ռազմական շքերթ է տեղի ունենալու Ստեփանակերտում

Մայիսի 9-ին ռազմական շքերթ է տեղի ունենալու Ստեփանակերտում

Մայիսի 9–ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա ռազմական շքերթ՝ նվիրված Շուշիի ազատագրման 20–ամյակին և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմավորմանը։ Ռազմական շքերթի կազմակերպիչները խոստանում են, որ այն կգերազանցի Ստեփանակերտում անցկացված նախորդ երեք շքերթների հնարավորություններն ու միջոցները։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ստեփանակերտում ռազմական շքերթ է անցկացվել 2007–ին։

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավարը հայտնել է, որ շքերթը եզակի կլինի թե՛ իր մասշտաբներով, թե՛ ներկայացված ռազմական տեխնիկայով։ Մայիսի 5–ին տեղի է ունեցել շքերթի փորձը, որին, չնայած վատ եղանակին, մեծ թվով մարդիկ են եկել հետևելու։

Այս խորագրի վերջին նյութերը