Նիկոլ Փաշինյանը պահանջում է մանդատից զրկել Սամվել Ալեքսանյանին
Այսօր հրավիրված ասուլիսում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում թեկնածություն առաջադրած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դիմելու է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ տեղեկացնելով, որ պատգամավոր, նույն ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանը բազմիցս անհարգելի բացակայել է խորհրդարանի նիստերից, և պահանջելու է Ալեքսանյանին զրկել մանդատից։ Նշենք, որ թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանին սատարում է ՀՀԿ–ն։
–ՀՀԿ–ն իր այդ որոշումներով խնդիր է դրել ոչ միայն չբարձրացնել, այլ պլենդուսից էլ ցածր մակարդակի իջեցնել ԱԺ–ի դերը և վարկաբեկել հայոց պետականությունն ու նրա ինստիտուտները,–ասել է Փաշինյանը` հավելելով, որ Սամվել Ալեքսանյանին հրավիրում է հեռուստաբանավեճի։

7or.am