ԵՄ–ն հաստատել է Բելառուսի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները
Եվրոպական Միության երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հաստատել են Բելառուսի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները։ Սակայն պաշտոնական հայտարարությունը դեռ չի հրապարակվել։
Բելառուսի քաղաքների՝ ԵՄ–ի երկրներ մուտք գործելն արգելող ցուցակը կընդլայնվի 12 անունով, և այդ անձանց եվրոպական հաշիվները կսառեցվեն։ Պատժամիջոցները կվերաբերեն նաև բելառուսական մի շարք ընկերությունների։
Սիրիայի նկատմամբ նույն ցուցակը ևս կընդլայնվի 12 անունով, այդ թվում՝ Սիրիայի նախագահի կնոջ՝ Ասնա Ասադի և ամենամերձ ազգակիցների։
Երկու պարագայում էլ պատժամիջոցները վերաբերում են այն անձանց և կազմակերպություններին, ովքեր ԵՄ–ում համարվում են քաղաքական հակառակորդների դեմ իրականացվող ճնշումների մասնակիցներ։