Ֆրանտիշեկ Միկլոշկո. «Մշտական վախի տակ հայտնվածները»
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը /ԵՀՄՖ/ ներկայացնում է վերջերս ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ Արցախ և Հայաստան այց կատարած անվանի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հոդվածը` այս շաբաթ տպագրված հայտնի սլովակյան «Տիժդեն» շաբաթաթերթում: Ներկայացնում ենք այդ ակնարկի հայերեն թարգմանությունը:
Վերջին սյունակ. Հայացք Երևանից
Ֆրանտիշեկ Միկլոշկո
Մշտական վախի տակ հայտնվածները
Հայկական Գորիս քաղաքի արվարձաններում տեղավորված է հինավուրց Տաթևի տաճարը: Դեպի այն տանում է աշխարհի ամեներկար միակամար ճոպանուղին: Այն կառուցվել է մեծահարուստ սփյուռքահայի կողմից: Երբ եկեղեցու ներսում մոմեր էինք վառում, մեզնից ամեն մեկն իր մտքերի հետ էր: Հանկարծ Գորիսի համալսարանի ռեկտորն ինքնաբերաբար հայտարարեց. «Չի անցնի երկու ամիս, երբ կսկսվի երրորդ համաշխարհայինը»:
Հայերը խիստ անհանգստացած են Արևմուտքի և Իրանի միջև հնարավոր պատերազմական առճակատման հեռանկարով: Արևմտյան ԶԼՄ-ներում այն գնալով ավելի ու ավելի շատ է հիշվում: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պես Իրանի հետ ունի սահման: Պատերազմ սկսելու դեպքում կտիրի քաոսը, և այս երկու երկրները դժվար կընդիմանան մեծաքանակ փախստականների ալիքին: Իրանի հյուսիսում ապրում են 1,5 միլիոն ադրբեջանցիներ: Մյուս կողմից Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ավանդաբար լավն են, և Իրանը Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է Հայաստանի համար պատվար Թուրքիայի դեմ: Միաժամանակ, այսպես կոչված, Մինսկի խումբը, որի նախագահներն են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դեռևս դիվանագիտական ճանապարհով պաշտպանում են Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանից:
Հայերը ողջ ժամանակի ընթացքում ենթարկվել են տարբեր վտանգների և մշտապես պայքարել են պատմության մեջ իրենց տեղը հպարտորեն պահպանելու համար: 20-րդ դարում մենք ականատես ենք եղել երեք ցեղասպանությունների. Օսմանյան Կայսրության կողմից` 1915թ-ին առանձին ժողովուրդի նկատմամբ, կոմունիստական` իր դասակարգային թշնամու նկատմամբ և նացիստական` մի ռասայի նկատմամբ: Սրանք բոլորը մարդկության դեմ կատարված ոճիրներն են: Այն դեպքում երբ վերջին երկուսը Եվրոպայում կասկածի տակ չեն առնվում, առաջինի` Հայկական ցեղասպանության, շուրջ շատ քիչ է հիշատակվում:
Դիտորդը զարմանալիորեն նկատում է, թե ինչպես, դեռևս ոչ մեկի կողմից չընդունված, Լեռնային Ղարաբաղի պետությունն իր 140 հազար բնակչությամբ զարգանում է` ձգտելով ժողովրդավարության բարձր մակարդակների և հասնելով զգալի նվաճումների: Երկրի մայրաքաղաքը` Ստեփանակերտն, ավելի ու ավելի է նմանվում արևմտյան տիպի մայրաքաղաքի: Նաև նախագահ Բակո Սահակյանի շնորհիվ այս փոքր պետությունը բարեհաջող դուրս է մղել իր երկրից կոռուպցիան: Այս ոչ մեծ պետության մեջ հիանալի ընկալում են, որ ներքին տարաձայնությունները կարող են վտանգ հանդիսանալ իրենց գոյության համար: Ես եվս մեկ անգամ համոզվեցի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պատրաստ են ամեն գնով պահպանելու իրենց հնադարյան մշակույթը, կրոնը և քաղաքակրթությունը: Այն ժամանակ, երբ եվրոպական ժողովուրդները մերժեցին Լիսաբոնյան պայմանագրում նույնիսկ փոքրիկ ակնարկ կատարել Եվրոպայի քրիստոնեական արմատների մասին, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է մինչև վերջ պայքարել, որպեսզի այդ արմատները պահպանվեն: Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Եվրոպայի համար նմանակվելու հիանալի օրինակ:
Հայերը պատմության կողմից ծանրագույն փորձությունների ենթարկված ազգ են: Մշտապես գտնվում են վտանգների ներքո: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանց, ողջ պատմության ընթացքում, պահպանել է մի անտեսանելի ձեռք: Եվ սա ապագայի համար լավատեսորեն տրամադրվելու պատճառ է հանդիսանում:
Հեղինակի մասին.
Ֆրանտիշեկ Միկլոկոն նախկին հայտնի այլախոհ է, Սլովակիայի պամության մեջ ամենախոշոր ցույցի` 1988թ-ի մարտի «մոմերով ցույց»-ի կազմակերպիչն է հանդսանում, Սլովակիայի Ազգային Խորհուրդի /ԱԽ/ առաջին նախագահն է և ԱԽ-ի մշտական ու անընդմեջ պատգամավոր, երեք գրքերի հեղինակ: Ապրում է Բրատիսլավայում:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն