24 տարի առաջ այսօրը՝ փետրվարի 27–ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու՝ Սումգայիթ քաղաքում, սկսվեց տեղի հայ բնակչության նկատմամբ բռնությունների ալիքը։ Երեք օր շարունակ այնտեղ հալածում, սպանում, դաժան բռնությունների էին ենթարկում ազգությամբ հայերի, որոնց հասցեներն ու աշխատանքի վայրերը մինչ այդ խնամքով ճշտվել էին…
Միայն երեք օր անց խորհրդային երկրի ղեկավարությունը զորք մտցրեց Սումգայիթ և վերջ տվեց ջարդերին։ Այդպես էլ չհստակեցվեց՝ քանի՞ զոհ եղավ այդ օրերին, ի՞նչ ճակատագիր ունեցան շատ հայեր։ Հրայր Ուլուբաբյանի տվյալներով՝ զոհերի թիվը 100–ից անցնում է։ Այդ դեպքերից հետո հայերը Սումգայիթից հեռացան։ Ամբողջ Ադրբեջանի տարածքում սկիզբ դրվեց վախի ու զգուշավորության մթնոլորտի, որի պայմաններում հայերը հեռացան իրենց դարավոր բնակավայրերից կամ քաղաքներից, որոնք հիմնականում իրենց աշխատանքի շնորհիվ էին բարգավաճել։
Մինչև օրս, սակայն, 88–ի փետրվարյան այդ իրադարձությունները չեն ստացել ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական, իսկ եղածներն էլ իրականությանը չեն համապատասխանում։ Խորհրդային դատարանը դրանց տվեց «զանգավածային անկարգություններ» բնորոշումը։ Դա էլ խրախուսեց բռնությունների, խաբեության, պատերազմի սպառնալիքով սեփական շահն առաջ տանելու ադրբեջանական պետության գործելակերպը, որը շարունակվում է մինչև այսօր։
Այսօր Սումգայիթի ջարդերի տարելիցն է