Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տյառնընդառաջը
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 13–14-ը` Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տյառնընդառաջի խարույկը:
Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական ս. պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը: Տոնի օրը, ըստ սովորության, նվերներով այցելում են նորապսակներին, նրանց 3-7 անգամ խարույկի շուրջը պտտեցնում, կրակի վրայից թռցնում, իսկ հետո նրանց վրա շաղ են տալիս չիր, չամիչ, որ քաղցր զույգ լինեն: