ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հերքել է այն լուրերը, թե ինքը նեղացել է ՕԵԿ–ից, որը համարել է անհեթեթություն:
–9 տարի է, ինչ պատգամավոր եմ, և առաջին անգամ է, որ այս նստաշրջանին չեմ մասնակցել՝ հիվանդության պատճառով։ Եվ այսօր ստիպված Գյումրիից գնացքով եկել եմ (որովհետև ճանապարհները գիտեք ինչ վիճակում են), որ ոչ միայն պարզաբանեմ, այլ նաև ասեմ ճշմարտությունը,–ասել է նա:
Դրանից հետո նա գովաբանել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին,ապա նշել, թե ինքը երդվյալ ՕԵԿ–ական է։
–Ես առանց մի քոռ կոպեկի պատգամավոր եմ դարձել,–ասել է նա:
ՕԵԿ պատգամավորը Գյումրիից գնացքով է եկել

7or.am