Լրահոս

09.02.2012 00:15


ՀՀ ԳԱԱ-ում վերընտրվեցին երկու տնօրեններ

ՀՀ ԳԱԱ-ում վերընտրվեցին երկու տնօրեններ

Սույն թվականի փետրվարի 8-ին նախագահության նիստում տեղի ունեցան ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:  Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը: Ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2006թ-ից: Նա 80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Արտակ Մկրտչյանը Ամերիկյան քիմիական ընկերության, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների կենտրոնների հետ Հայ-Ռուսական հանձնաժողովի անդամ է, ՌԴ Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:

2009թ-ին Արտակ Մկրտչյանն արժանացել է ՌԴ Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալի, ՌԴ Պրոխորովի անվան մրցանակի:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Նա աստղադիտարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004թ-ից: 54 գիտական աշխատության հեղինակ է: Հայկ Հարությունյանը Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ է,

ՄԱՄ-ի «Աստղագիտական կրթություն» հանձնաժողովի ներկայացուցիչ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

 

Այս խորագրի վերջին նյութերը