Մալաքյանը գոլի հեղինակ է դարձել Նալչիկի «Սպարտակի» կազմում
Այսօր Նալչիկի «Սպարտակը» ստուգողական խաղում իր ուժերն է չափել ուզբեկական «Նասաֆ» թիմի հետ:
Այդ հանդիպմանը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը և կիսապաշտպան Էդգար Մալաքյանը: Երկուսն էլ մասնակցել են ողջ հանդիպմանը:
Հանդիպման 50-րդ րոպեին, երբ «Սպարտակը» պարտվում էր մրցակցին 0:2 հաշվով, Մալաքյանը անհատական անցումից հետո կրճատել է հաշվի տարբերությունը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 3:3:
Հիշեցնենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը փորձաշրջան է անցնում Նալչիկի «Սպարտակում»: