Հունաստանը Թուրքիայի հետ սահմանի վրա պատնեշ է կառուցելու, որը թույլ կտա պաշտպանել Եվրամիությունն անօրինական ներգաղթյալների հոսքից։ Այսօր բացվել է սահմանի պաշտպանության օպերատիվ կենտրոնը, որը պետք է զբաղվի նախագծի իրականացմամբ։ Այս մասին հաղորդում է «Lenta.ru»–ն։
Փշավոր մետաղալարերով պատված պատնեշի բարձրությունը կհասնի 4 մետրի, իսկ երկարությունը կկազմի 10 կմ՝ Կաստանիես գյուղից մինչև Նեա Վիսսա գյուղը։ Պատնեշի վրա տեղադրվելու են տեսախցիկներ և շարժումների ցուցիչներ։ Մարտին սկսվող շինարարության արժեքը մոտ 3 մլն եվրո է, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա սեպտեմբերը։
Հունաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը հասնում է 200 կմ–ի, սակայն դրա մեծ մասն անցնում է Էվրոս գետով։ Գետով անցնող սահմանը հսկելու համար հունական իշխանություններին օգնում է «Frontex» եվրոպական գործակալությունը։
Հույները Թուրքիայի հետ սահմանի վրա պատ կկառուցեն

Թուրքիան չի առարկել պատնեշի կառուցմանը։