Լրահոս

07.02.2012 14:18


ՀԱՄ. «Ի՞նչ իրավունքով...»

ՀԱՄ. «Ի՞նչ իրավունքով...»

Հայ Արիական Միաբանությունը իր զայրույթն է հայտնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Իսրայելի ԱԳ նախարար Ա­վիգ­դոր Լի­բեր­մա­նի հակահայ հայտարարությունների համար:

Զանգվածային լրատվամիջոցները հավաստում են, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ժխտողականությունը համարում է պատմաբանների գործը եւ իր երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ հրաժարվում է կատարել ամերիկահայերին տրված նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Իսրայելի ԱԳ նախարարը ավելի հեռուն է գնացել՝ տեսակետ հայտնելով, որ այն, ինչ ապ­րել են հրեա­նե­րը 2-րդ հա­մաշ­խար­հա­յի­նի տա­րի­նե­րին, չի կա­րող հա­մե­մատ­վել ոչ մի բա­նի հետ, եւ այլ տարածքներում տե­ղի ու­նե­ցած ջար­դե­րը տեր­մի­նա­բա­նութ­յան մի­ջո­ցով հեր­թա­կան Հո­լո­քոս­տի վե­րա­ծե­լը իրենք չենք ըն­դու­նու­մ…

Ամերիկուհին դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, քանի որ դա վնասում է Թուրքիայի հետ հարաբերությունները, իսկ իսրայելցին դեմ է «2-րդ Հոլոքոստի» գոյությանը, քանի որ դա կխանգարի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընթացներին…

Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ ամերիկա-իսրայելական այսօրինակ կեցվածքի շարունակականության դեպքում հրաժարվել այդ երկրների հետ համագործակցությունից եւ ՄԱԿ-ում ու եվրակառույցներում բարձրացնել հետեւյալ հարցերը.

1. Ի՞նչ իրավունքով են ԱՄՆ-ի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, դատապարտել Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին եւ կախաղան բարձրացրել նրան:

2. Ի՞նչ իրավունքով են ԱՄՆ-ի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, սպանել «Ալ Քաիդա» խմբավորման ղեկավար Բեն Լադենին, երբ տարիներ անց հնարավոր է պատմությունն այլ բան ապացուցի…

3. Ի՞նչ իրավունքով են ԱՄՆ-ի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, Իրանի եւ Սիրիայի վարչակարգերին համարում մարդկության թշնամիներ, երբ իրենք են արաբական երկրները, Աֆղանստանը, Սերբիան եւ այլ պետություններ ռմբահարելու եւ անմեղ մարդկանց սպանելու հրամաններ արձակել եւ դեռ արձակում են… Իսկ պատմաբանները նաեւ այլ եզրակացություններ են տալիս:

4. Ի՞նչ իրավունքով են Իսրայելի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության եւ Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, ռմբահարում Պաղեստինը եւ ձերբակալում ու սպանում շատ արաբների: Պատմաբանները այլ բան են ասում, իսկ Ադրբեջանը ճանաչում է Պաղեստինի անկախությունը…

5. Ի՞նչ իրավունքով են Իսրայելի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, թմբկահարում «Հոլոքոստի եզակիության առասպելը», երբ հարյուր հազարավոր մարդիկ են շարունակում սպանվել ու խոշտանգվել…

Կարելի է այս ցանկը շարունակել, բայց այսքանն էլ բավական է զգուշացնելու, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը դեմ գնալով մարդկային արդարության հաստատմանը, նախընտրում են թուրքի եւ ադրբեջանցու հետ բարեկամությունը: Իսկ ինչ մնում է «2-րդ Հոլոքոստին», ապա եթե հրեաներին սպանել են Եվրոպայում, ապա հայերին սպանել են իրենց հայրենիքում եւ հայերը ոչ միայն զանգվածաբար ոչնչացվել են, այլեւ՝ հայրենիք են կորցրել…

Սա զգուշացում է համայն հայությանը՝ համարժեք պատասխաններ տալու:

Հայ Արիական Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը