Թե´ Ադրբեջանում, և թե´ տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» և «վերլուծաբան» կոչեցյալների` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ հոդվածներին և հրապարակումներին, որով տխրահռչակ հեղինակները առիթ-անառիթ փողում են Ադրբեջանական ռազմական բյուջեի` ՀՀ ռազմական բյուջեից 7-8 անգամ մեծ լինելու հանգամանքը` անընդհատ շեշտելով, որ Հայկական բանակը «սոված է և անմարտունակ»:
Բնական է, որ նման հայտարարություններն ուղղված են միայն ներքին, այլ էլ` իրավիճակին անտեղյակ լսարանի համար: Վստահ եմ` խոսել Հայոց ազգային բանակի մարտունակության հարցի մասին անիմաստ է, քանի որ վերջինս իր մարտական պատրաստության քննությունը հանձնել է 90-ական թվականների սկզբներին` ջախջախելով թվաքանակով իրեն գերազանցող և ավելի լավ զինված թշնամուն: Այդ քննությունը Հայկական բանակը հանձնում է նաև ամեն օր` անառիկ պահելով մեր պետության սահմանները և սպառիչ պատասխան տալով թշնամու ամեն մի սադրանքի:
Անդրադառնալով Հայկական բանակի զինծառայողների և սպաների սոցիալական ապահովության խնդրին` հարկ եմ համարում նշել, որ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, գտնվում են պետության ուշադրության կենտրոնում և մեծ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Այսպես, օրինակ, միայն վերջին ամիսների ընթացքում հարյուրավոր զինծառայողներ պետության կողմից ստացել են ծառայողական բնակարաններ:
Նույնը չես կարող ասել միլարդավոր դոլարներով ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի մասին: Ընդհակառակը, նավթադոլարների մեջ խեղդվող պետությունում զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու և բնակարաններով ապահովելու փոխարեն զինծառայողներին բառիս բուն իմաստով վտարում են սեփական բնակարաններից: Ահա այսպես, հունվարի տոներից հետո ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը տեղեկություններ տարածեց այն մասին, որ Ադրբեջանի դրոշի հրապարակի հարակից տարածքում բնակվող ադրբեջանցի երկու զինծառայողների ընտանիքների վտարում են իրենց բնակարաններից: Վտարվող ընտանիքներից մեկի կերակրող` Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկրորդ կարգի կապիտան Էմիլ Ազիզովի խոսքերով` իրենց ընտանիքներին վտարում են առանց որևէ այլ բնակարանով ապահովելու` որպես հատուցում առաջարկելով ընդամենը 10 հազար ադրբեջանական մանաթ (մոտ 12.500 ԱՄՆ դոլար), որով անհնար է նորմալ կացարան ձեռք բերել Ադրբեջանի անգամ հեռավոր բնակավայրերում, էլ չասած Բաքվում: Հետաքրքիր է, որ այդ ամենը տեղի է ունենում սեփական ճակատագիրը հայրենիքին նվիրաբերած սպայի հետ, որը զինված ուժերում 30 տարվա ծառայությունից հետո այդպես էլ պետությունից բնակարան չի ստացել և հենց պետության «ջանքերով» էլ զրկվում է իր միակ բնակարանից` իր ընտանիքի հետ միասին մնալով բախտի քմահաճույքին:
Խոսելով ադրբեջանական բանակի զինծառայողների սոցիալական ապահովության մասին, պետք է նշել, որ շատ հաճախ ադրբեջանցի սպաները ստիպված են լինում զոհաբերել իրենց և իրենց ընտանիքների ապրուստի միակ միջոցը` աշխատավարձը` զորամասում առկա խնդիրները լուծելու համար: Գրանցված դեպքերից հատկապես հիշարժան է անցած տարվա ամռանը ադրբեջանական մերձճակատային զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքը, երբ ուժեղ քամու պատճառով փլուզվել էր զորամասի տանիքը: Զորամասի հրամանատարությունը, հրաժարվելով վերանորոգել այն և սույնը պատճառանաբելով դրամական միջոցների բացակայությամբ, զորամասում ծառայող սպաներին հրամայեց տանիքը վերանորոգել սեփական միջոցներով կամ անհրաժեշտ գումարը հավաքել զորամասի զինծառայողներից: Շինանյութ ձեռք բերելու համար սպաները ստիպված են եղել իրենց աշխատավարձի քարտերը գրավ թողնել շինանյութի խանութում և վերանորոգել տանիքը, սակայն հրամանատարությունը հրաժարվեց վճարել վերանորոգման համար: Զինծառայողները, անելանելիությունից դրդված, տվյալ իրավիճակի մասին հայտնեցին ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին` հույս ունենալով սույն տեղեկությունը հասցնել պետության գլուխ հանդիսացող Իլհամ Ալիևին: Սպաները բաց նամակում նաև տեղեկացրեցին, որ զորամասում խմելու ջուր ընդհանրապես չկա, զորամաս տանող բոլոր ճանապարհները քանդած են, իսկ զորավարժությունների անցկացման համար նախատեսված տարածքները յուրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Հատկանշական է, որ նորության հրապարակումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից եկած պաշտոնյաները միջադեպն ուսումնասիրելու փոխարեն ճնշում գործադրեցին սպաների վրա եւ նրանց հայերի հետ համագործակցելու փաստով մեղադրանք առաջադրվեց: Ցավոք, ցայսօր այդ սպաների ճակատագիրն անհայտ է մնում:
Ընդհանուր առմամբ, ադրբեջանցի զինծառայողների սոցիալական ապահովության մասին խոսել շարունակելը ժամանակի կորուստ է, քանի որ ադրբեջանական բանակի զինծառայողները զրկված են նույնիսկ տարրական իրավունքներից: Ադրբեջանական և տարածաշրջանային մամուլում արդեն սովորական են դարձել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կալվածքներում զինծառայողների` ստրուկի կարգավիճակով շահագործման մասին տեղեկությունները: Դեռ ավելին, 2010 թվականին ադրբեջանական «Յենի Մուսաֆաթ» թերթը հաղորդել էր, որ ՆախիջևանումծառայությունանցնողերիտասարդներինշատհաճախտեղափոխումենԻրան, որտեղվերջիններսօգտագործվումենորպեսստրուկ: Հարկ է նկատել, որ տվյալ տեղակատվությունը ոչ մի ձև չի մեկնաբանվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, իսկ տվյալ հարցին նվիրված մամուլի ասուլիսին հրավիրված պաշտպանության նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները այնպես էլ չներկայացան` առավելագույնի հասցնելով տարածված տեղեկության ճշմարիտ լինելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեի միջոցներով սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելուն, ապա ակներև է, որ նախ` 2011թ. ամռանը Բաքվում, իսկ այնուհետև նույն տարվա սեպտեմբերին Երևանում անցկացված զորահանդեսները ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմակատեխնիկական պոտենցիալի միջև տարբերություն գրեթե չկա, եթե չհաշվենք, որ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի որոշ մասը` հատկապես Կռունկ անօդաչու թռչող սարքավորումները, հայրենական ռազմական արդյունաբերության նվաճումն են:
Հաշվի առնելով ադրբեջանցի սպաների սոցիալական վիճակը, ժամկետային զինծառայողների` երկրում և արտերկրում որպես ստրուկ օգտագործվելը, բանակի հրամանատարության` զորավարժությունների փոխարեն գյուղատնտեսությամբ զբաղվելու գերադասությունը և պարտվածի հոգեբանությունը, անտրամաբանական եմ համարում «ադրբեջանական բանակ» կոչվածի (զինված լինելը բանակ լինելու ցուցանիշ չէ) մարտունակ լինելու հարցի արծարծումը:
Ադրբեջանական բանակի ողբալի վիճակը
Թե´ Ադրբեջանում, և թե´ տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» և «վերլուծաբան» կոչեցյալների` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ հոդվածներին և հրապարակումներին, որով տխրահռչակ հեղինակները առիթ-անառիթ փողում են Ադրբեջանական ռազմական բյուջեի` ՀՀ ռազմական բյուջեից 7-8 անգամ մեծ լինելու հանգամանքը` անընդհատ շեշտելով, որ Հայկական բանակը «սոված է և անմարտունակ»:
Բնական է, որ նման հայտարարություններն ուղղված են միայն ներքին, այլ էլ` իրավիճակին անտեղյակ լսարանի համար: Վստահ եմ` խոսել Հայոց ազգային բանակի մարտունակության հարցի մասին անիմաստ է, քանի որ վերջինս իր մարտական պատրաստության քննությունը հանձնել է 90-ական թվականների սկզբներին` ջախջախելով թվաքանակով իրեն գերազանցող և ավելի լավ զինված թշնամուն: Այդ քննությունը Հայկական բանակը հանձնում է նաև ամեն օր` անառիկ պահելով մեր պետության սահմանները և սպառիչ պատասխան տալով թշնամու ամեն մի սադրանքի:
Անդրադառնալով Հայկական բանակի զինծառայողների և սպաների սոցիալական ապահովության խնդրին` հարկ եմ համարում նշել, որ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, գտնվում են պետության ուշադրության կենտրոնում և մեծ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Այսպես, օրինակ, միայն վերջին ամիսների ընթացքում հարյուրավոր զինծառայողներ պետության կողմից ստացել են ծառայողական բնակարաններ:
Նույնը չես կարող ասել միլարդավոր դոլարներով ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի մասին: Ընդհակառակը, նավթադոլարների մեջ խեղդվող պետությունում զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու և բնակարաններով ապահովելու փոխարեն զինծառայողներին բառիս բուն իմաստով վտարում են սեփական բնակարաններից: Ահա այսպես, հունվարի տոներից հետո ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը տեղեկություններ տարածեց այն մասին, որ Ադրբեջանի դրոշի հրապարակի հարակից տարածքում բնակվող ադրբեջանցի երկու զինծառայողների ընտանիքների վտարում են իրենց բնակարաններից: Վտարվող ընտանիքներից մեկի կերակրող` Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկրորդ կարգի կապիտան Էմիլ Ազիզովի խոսքերով` իրենց ընտանիքներին վտարում են առանց որևէ այլ բնակարանով ապահովելու` որպես հատուցում առաջարկելով ընդամենը 10 հազար ադրբեջանական մանաթ (մոտ 12.500 ԱՄՆ դոլար), որով անհնար է նորմալ կացարան ձեռք բերել Ադրբեջանի անգամ հեռավոր բնակավայրերում, էլ չասած Բաքվում: Հետաքրքիր է, որ այդ ամենը տեղի է ունենում սեփական ճակատագիրը հայրենիքին նվիրաբերած սպայի հետ, որը զինված ուժերում 30 տարվա ծառայությունից հետո այդպես էլ պետությունից բնակարան չի ստացել և հենց պետության «ջանքերով» էլ զրկվում է իր միակ բնակարանից` իր ընտանիքի հետ միասին մնալով բախտի քմահաճույքին:
Խոսելով ադրբեջանական բանակի զինծառայողների սոցիալական ապահովության մասին, պետք է նշել, որ շատ հաճախ ադրբեջանցի սպաները ստիպված են լինում զոհաբերել իրենց և իրենց ընտանիքների ապրուստի միակ միջոցը` աշխատավարձը` զորամասում առկա խնդիրները լուծելու համար: Գրանցված դեպքերից հատկապես հիշարժան է անցած տարվա ամռանը ադրբեջանական մերձճակատային զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքը, երբ ուժեղ քամու պատճառով փլուզվել էր զորամասի տանիքը: Զորամասի հրամանատարությունը, հրաժարվելով վերանորոգել այն և սույնը պատճառանաբելով դրամական միջոցների բացակայությամբ, զորամասում ծառայող սպաներին հրամայեց տանիքը վերանորոգել սեփական միջոցներով կամ անհրաժեշտ գումարը հավաքել զորամասի զինծառայողներից: Շինանյութ ձեռք բերելու համար սպաները ստիպված են եղել իրենց աշխատավարձի քարտերը գրավ թողնել շինանյութի խանութում և վերանորոգել տանիքը, սակայն հրամանատարությունը հրաժարվեց վճարել վերանորոգման համար: Զինծառայողները, անելանելիությունից դրդված, տվյալ իրավիճակի մասին հայտնեցին ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին` հույս ունենալով սույն տեղեկությունը հասցնել պետության գլուխ հանդիսացող Իլհամ Ալիևին: Սպաները բաց նամակում նաև տեղեկացրեցին, որ զորամասում խմելու ջուր ընդհանրապես չկա, զորամաս տանող բոլոր ճանապարհները քանդած են, իսկ զորավարժությունների անցկացման համար նախատեսված տարածքները յուրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Հատկանշական է, որ նորության հրապարակումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից եկած պաշտոնյաները միջադեպն ուսումնասիրելու փոխարեն ճնշում գործադրեցին սպաների վրա եւ նրանց հայերի հետ համագործակցելու փաստով մեղադրանք առաջադրվեց: Ցավոք, ցայսօր այդ սպաների ճակատագիրն անհայտ է մնում:
Ընդհանուր առմամբ, ադրբեջանցի զինծառայողների սոցիալական ապահովության մասին խոսել շարունակելը ժամանակի կորուստ է, քանի որ ադրբեջանական բանակի զինծառայողները զրկված են նույնիսկ տարրական իրավունքներից: Ադրբեջանական և տարածաշրջանային մամուլում արդեն սովորական են դարձել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կալվածքներում զինծառայողների` ստրուկի կարգավիճակով շահագործման մասին տեղեկությունները: Դեռ ավելին, 2010 թվականին ադրբեջանական «Յենի Մուսաֆաթ» թերթը հաղորդել էր, որ Նախիջևանում ծառայություն անցնող երիտասարդներին շատ հաճախ տեղափոխում են Իրան, որտեղ վերջիններս օգտագործվում են որպես ստրուկ: Հարկ է նկատել, որ տվյալ տեղակատվությունը ոչ մի ձև չի մեկնաբանվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, իսկ տվյալ հարցին նվիրված մամուլի ասուլիսին հրավիրված պաշտպանության նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները այնպես էլ չներկայացան` առավելագույնի հասցնելով տարածված տեղեկության ճշմարիտ լինելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեի միջոցներով սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելուն, ապա ակներև է, որ նախ` 2011թ. ամռանը Բաքվում, իսկ այնուհետև նույն տարվա սեպտեմբերին Երևանում անցկացված զորահանդեսները ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմակատեխնիկական պոտենցիալի միջև տարբերություն գրեթե չկա, եթե չհաշվենք, որ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի որոշ մասը` հատկապես Կռունկ անօդաչու թռչող սարքավորումները, հայրենական ռազմական արդյունաբերության նվաճումն են:
Հաշվի առնելով ադրբեջանցի սպաների սոցիալական վիճակը, ժամկետային զինծառայողների` երկրում և արտերկրում որպես ստրուկ օգտագործվելը, բանակի հրամանատարության` զորավարժությունների փոխարեն գյուղատնտեսությամբ զբաղվելու գերադասությունը և պարտվածի հոգեբանությունը, անտրամաբանական եմ համարում «ադրբեջանական բանակ» կոչվածի (զինված լինելը բանակ լինելու ցուցանիշ չէ) մարտունակ լինելու հարցի արծարծումը:
Տիգրան Աբրահամյանց